Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 1103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1561-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 1103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ըստ նրանց գտնվելու վայրի, համապատասխան աշխատանքային տարածքներ տրամադրելու մասին» N 1103-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված Արագածոտնի մարզի N 15 ընտրատարածքին Թալին քաղաքի Գորկու 13 հասցեում գտնվող տարածքը տրամադրվում է ժամանակավոր հիմունքներով` 2008 թվականի հունվարի 1-ից` 3 ամիս ժամկետով».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 14-րդ` «Արագածոտն 15, ք. Թալին, քաղաքապետարանի վարչ. շենք» տողը.

3) որոշման N 2 հավելվածի 4-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Արագածոտն 14 ք. Աշտարակ, Պռոշյան 27

15 ք. Թալին, Գորկու 13 (բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոց)

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. դեկտեմբերի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։