Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 326-Ա ՀՐԱՄԱՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

20 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 326-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

Սնանկության կառավարիչ Հրաչիկ Քոչինյանին 16.03.2004 թ. տրված թիվ 01Ա N 00266 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 6-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 18.12.2007թ. եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. 2007 թվականի հոկտեմբերի 23-ից ուժը կորցրած համարել Հրաչիկ Քոչինյանին 16.03.2004թ. տրված թիվ 01Ա N 00266 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

Գ . Դանիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։