«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11808001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
20 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 895-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 597-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի զ) մասով և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության «Բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի», «Հիմնարկի կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների» նախահաշիվների օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 11-ի թիվ 49 և 2001 թվականի փետրվարի 7-ի թիվ 34 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հրամանի հավելված N 1-ի «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի» և հավելված N 3-ի «Հիմնարկի կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների նախահաշվի» «Բ» և «Գ» սյունակների ընդհանուր վերնագրի «Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ» բառերը փոխարինել` «Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրեր» բառերով:
2) Հրամանի հավելված 1-ի «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի ձև»-ի «5. Դրամաշնորհներ» հատվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
1150000 5.Դրամաշնորհներ X
1151000 Դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին X
1151100 Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին 461100
1151200 Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին 461200
1152000 Դրամաշնորհներ միջազգային կազմակերպությու ններին X
1152100 Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին 462100
1152200 Կապիտալ դրամաշնորհեր միջազգային կազմակերպություններին 462200
1153000 Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին X
1153100 Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին 463100
1153200 Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին 463200
1153300 Պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական
համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ 463300
1153400 Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում 463400
1153500 Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին 463500
1153700 Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին 463700
1153800 Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին 463800
1153900 Այլ ընթացիկ դրամաշնորհներ 463900
1154000 Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին X
1154100 Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին 465100
1154200 Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 465200
1154300 Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին 465300
1154500 Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին 465500
1154600 Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին 465600
1154700 Այլ կապիտալ դրամաշնորհներ 465700
3) Հրամանի հավելված 1-ի «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի» «Բ. Ոչ-ֆինանսական ակտիվների գծով ծախսեր» բաժնի «1218000 - Ոչ նյութական հիմնական միջոցներ 513200»-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
1218100 - Ոչ նյութական հիմնական միջոցներ 513200
1218200 - Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր 513300
1218300 - Նախագծահետազոտական ծախսեր 513400
4) Հրամանի հավելված 1-ի «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի ձև»-ի «բ» սյունակի.
ա. «Բ. Ոչ-ֆինանսական ակտիվների գծով ծախսեր» բաժնի «4. Ոչ արտադրական ակտիվներ» բառերը փոխարինել «4. Չարտադրված ակտիվներ» բառերով.
բ. «4. Ոչ արտադրական ակտիվներ» հատվածի «- Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ» բառերը փոխարինել «- Ոչ նյութական չարտադրված ակտիվներ» բառերով:
5) Հրամանի հավելված 2-ի և հավելված 4-ի 1-ին կետերի երկրորդ պարբերություններում «հաստատված N 4.5 հավելվածների» բառերը փոխարինել «հաստատված N 5.6 հավելվածների» բառերով:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
Նախարար Վ. Խաչատրյան