Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ N 182-Ա/1 ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

21 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 182-Ա/1

Հ Ր Ա Մ Ա Ն

ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ին ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև հաշվի առնելով, որ նշված կազմակերպության ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 18-ի N 143-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-12-րդ կետերի պահանջներին, և նշված ՊՈԱԿ-ն իրականացնում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպում.

Հրամայում եմ`

1. Ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզիա տրամադրել «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ին:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանի վրա:

Ա. Վարդանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։