Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
20 դեկտեմբերի 2007 թվականի N 1537-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 638-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել նրան ամրացված 226 276 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Քաշաթաղի շրջանի վարչակազմին տրամադրելու` շրջանի ճանապարհների վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար։
2. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման–ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը։
3. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Երևան քաղաքի փրկարարական և վթարավերականգնողական միջհամայնքային միությանը գույք անհատույց օգտագործման հանձնելու մասին» N 638-Ա որոշման 3-րդ կետը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
2007 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 20-ի N 1537-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
NN
ը/կ Գույքի անվանումը Մակնիշը Հաշվեկշռային (մնացորդային) արժեքը
1. Ավտոկռունկ «ԿՍ-3577» 602-ՍՈՒ-63 -
2. Ավտոկռունկ «ՍՄԿ-101» 58-40 126910
3. Էքսկավատոր «ԷՕ-4124» 406 -
4. Մղան (բուլդոզեր) «ԴԶ-130» 396 -
5. Ուղեհարթիչ (գրեյդեր) «ԴԶ-143» 397 99366
6. Ճնշակ (կոմպրեսոր) «ՊՐ-10-8 Մ-2» 380 -
Ընդամենը 226276
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ