Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1569-Ա

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2.ա, Կիևյան 8.ա, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, Արցախի 4-րդ նրբանցք հասցեներում և Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող Ճարտարագիտական քոլեջի և Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Աերացիայի N 2 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միջնորդությանը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2007 թ. դեկտեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1569-Ա որոշման

Ց Ա Ն Կ

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Ազգանունը, անունը Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը Հաշվառման կանգնելու տարեթիվը Հատկացման տարեթիվը ՀՀ քաղաքացիություն ստանալու տարեթիվը Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը

1 2 3 4 5 6

Գրիգորյան Մարինա քաղ. Երևան, Շիրակի 2.ա, N 7 հանրակացարան, N 711 սենյակ 1988 թ. 1997 թ. 27.07.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

26.09.2007 թ., N 12-805

Առուստամյան Սիլվա քաղ. Երևան, Կիևյան 8.ա, N 43 սենյակ 1992 թ. 1993 թ. 27.03.2003 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

26.09.2007 թ., N 12-805

Հարությունյան Ասյա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք NN 423, 424 սենյակներ 1988 թ. 1992 թ. 07.03.2003 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

26.09.2007 թ., N 12-805

Իսմաիլովա Հասմիկ քաղ. Երևան, Արցախի 4-րդ նրբ., 10-րդ շենքի հանրակացարան, N 304 սենյակ 1989 թ. 1991 թ. 27.04.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

26.09.2007 թ., N 12-805

Շագաեվ Արմաիս քաղ. Երևան, Աերացիայի N 2 հանրակացարան, N 54 սենյակ 1989 թ. 1990 թ. 03.02.2004 թ. Երևանի քաղաքապետարան 20.08.2007 թ., N 01/06-Ը-218

Ասլանյան Ռուտիկ քաղ. Աբովյան, Հատիսի փող., 4-րդ նրբ., Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 810 սենյակ 1988 թ. 1988 թ. 15.10.2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

26.09.2007 թ., N 12-805

Մոսյան Թամարա քաղ. Աբովյան, Հատիսի փող., 4-րդ նրբ., Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 602բ սենյակ 1992 թ. 2001 թ. 27.12.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

26.09.2007 թ., N 12-805

Ազարյան Ռեգինա քաղ. Աբովյան, Հատիսի փող., 4-րդ նրբ., Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 205 սենյակ 1988 թ. 1991 թ. 28.10.2003 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

26.09.2007 թ., N 12-805

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։