Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1570-Ա

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2.ա, Նոր Նորքի ուսանողական ավանի, Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի 11 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միջնորդությանը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2007 թ. դեկտեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1570-Ա որոշման

Ց Ա Ն Կ

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Ազգանունը, անունը Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը Հաշվառման կանգնելու տարեթիվը Հատկացման տարեթիվը ՀՀ քաղա-

քացիություն ստանալու տարեթիվը Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը

Հարությունովա Նելլի քաղ. Երևան, Շիրակի 2.ա, N 7 հանրակացարան, N 310 սենյակ 1990 թ. 1995 թ. 13.04.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

02.11.2007 թ.,

N 12-907

Բալասանյան Արմեն քաղ. Երևան, Շիրակի 2.ա, N 7 հանրակացարան, N 13 սենյակ 1990 թ. 2004 թ. 24.01.2004 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

02.11.2007 թ.,

N 12-907

Սարկիսյան Եվգենիյա քաղ. երևան, Նոր Նորքի ուս. ավանի 2-րդ մասնաշենքի հանրակացարան, N 806 սենյակ 1989 թ. 2000 թ. 27.04.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

02.11.2007 թ.,

N 12-907

Հովհաննիսյան Ելենա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, N 502 սենյակ 1989 թ. 2002 թ. 19.02.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

02.11.2007 թ.,

N 12-907

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։