Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2008 թվականի N 7-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`

հազ. հեկտար, որից` ոռոգվող

Հայաստանի Հանրապետության տարածքը

այդ թվում` 2974.3 207.6

1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր 2122.1 154.6

որից`

վարելահող 452.1 124.3

բազմամյա տնկարկ 29.6 28.8

խոտհարք 127.5 1.5

արոտ 1118.3 -

այլ հողեր 394.6 -

բ. բնակավայրերի հողեր 151.0 52.6

որից`

տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր 94.6 52.5

գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր 28.2 -

դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր 12.1 -

ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր 229.3 -

զ. հատուկ նշանակության հողեր 31.7 -

է. անտառային հողեր 370.6 0.4

ը. ջրային հողեր 28.6 -

թ. պահուստային հողեր 0.7 -

2) հողային ֆոնդն ըստ սեփականության

սուբյեկտների`

ա. քաղաքացիների 525.8 178.8

բ. իրավաբանական անձանց 18.3 1.5

գ. համայնքային 1060.4 24.7

դ. պետական 1369.8 2.6

ե. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների - -

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց հետո, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2008 թ. հունվարի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։