Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 46 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 46. Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու, գրավի առարկայի իրացման իրավունքը փոխանցելու և գրավի առարկան իրացնելու կարգը

Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածվում է դատարանի վճռով` գրավատուի կամ գրավառուի հայցադիմումի հիման վրա:

Առանց դատարանի վճռի, գրավի առարկայի իրացման իրավունքի փոխանցումը և գրավառուի կողմից գրավի առարկայի իրացման կարգը գրավի մասին պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, գրավի առարկայի իրացման իրավունքը նոտարական կարգով փոխանցվում է գրավառուին:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավի առարկայի իրացումը կատարվում է մրցութային վաճառքի (աճուրդի) կամ կոմիսիոն հիմունքներով` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավի առարկայի իրացումից հետո պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`

փոխհատուցվում են գրավի առարկայի բռնագանձման և իրացման հետ կապված ծախսերը.

բավարարվում են գրավառուի պահանջները:

Մնացած միջոցները վերադարձվում են գրավատուին»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։