«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307475
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան թիվ 19-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ե) կետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի մարտի 14-ի «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը» հաստատելու մասին թիվ 05-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշմամբ հաստատված «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգ.իստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը» շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթի լրացման կարգի մասին
1. Ընդհանուր դրույթներ
Սույն հրահանգը սահմանում է անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 մայիսի 2001թ. «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:
Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է, որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:
Հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր անհատ ձեռնարկատերերը:
Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մեկ աստղանիշով (*) նշված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանումների կողմից: Կետ 6-ում նշված գործունեության տեսակները լրացվում են անհատ ձեռնարկատերի կողմից՝ քննարկելով հարցաթերթի ներկայացման վայրում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:
Հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:
Հարցաթերթը ներկայացվում է դիմային էջի աջ կողմում նշված հասցե(ներ)ով և սահմանված ժամկետում:
2. Լրացման կարգը
Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: Այլ մարմիններին կամ երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող անհատ ձեռնարկատիրոջ համաձայնության դեպքում, որի համար 3-ից 9 կետերի դիմաց Ο -ում տրամադրողի (հարցաթերթը լրացնողի) կողմից լրացվում է «այո» կամ «ոչ»:
Հարցաթերթի կետ 1-ը՝ «պետական ռեգիստրում գրանցման համարը» լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 2-ում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը:
3-րդ՝ «անհատ ձեռնարկատերի անունը, ազգանունը», 4-րդ՝ «անհատ ձեռնարկատերի պետական գրանցման վայրը (հասցեն)» կետերը լրացվում են անհատ ձեռնարկատերին տրված վկայականի հիման վրա:
5-րդ՝ «Անհատ ձեռնարկատերի գործունեության իրականացման վայրը (հասցեն)» կետը լրացվում է, եթե պետական գրանցման հասցեն չի համընկնում գործունեության իրականացման հասցեի հետ:
6-րդ՝ «հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները» կետում լրացվում են անհատ ձեռնարկատերի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և´ հիմնական, և´ ոչ հիմնական) տեսակները՝ ըստ հասույթի նվազող հաջորդականության: Լրացումն իրականացվում է անհատ ձեռնարկատերի կողմից՝ քննարկելով հարցաթերթի լրացման վայրում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:
7-րդ՝ «արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի կետ 6-ում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:
8-րդ կետում լրացվում է աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա համար:
Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 6-րդ (ինչպես նաև 7-րդ) կետում նշված գործունեության տեսակների (հասույթների) հաջորդականությանը:
9-րդ՝ «անհատ ձեռնարկատերը ներկայումս (հարցաթերթի լրացման պահին) գործում է, թե ոչ» կետում կատարել նշում (v) «Այո» կամ «Ոչ»:
Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը՝ այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:
10-րդ` «անհատ ձեռնարկատեր» կետը ստորագրվում է անհատ ձեռնարկատերի կողմից:
11-րդ կետում նշվում է հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:
Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության բիզնես ռեգիստրի բաժին 524245 հեռախոսահամարով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ
ՀԱՐՑԱԹԵՐԹ (տարեկան)
20___ թվականի արդյունքներով
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման» կարգի և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի
«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի համաձայն «Վիճակագրական տվյալները համարվում են գաղտնի (այսուհետ՝ վիճակագրական գաղտնիք) … Տվյալները, որոնք հասանելի են հանրությանը այլ աղբյուրներից, վիճակագրական գաղտնիք չեն համարվում … Վիճակագրական գաղտնիք համարվող տվյալները առանց դրանք ներկայացնողի համաձայնության, հրապարակման կամ այլ ձևով տարածման ենթակա չեն … Տեղեկությունների ներկայացման կամ այլ ձևով չտարածման դրույթը չի գործում այն դեպքում, երբ դրանք հանդիսանում են բնական կամ այլ մենաշնորհային գործունեությունն արտացոլող տեղեկություններ …»:
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով: Հաստատված է՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007թ. նոյեմբերի 23-ի թիվ 19-Ն որոշմամբ
Ներկայացվում է՝
Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալությանը
Ներկայացնում են՝
անհատ ձեռնարկատերերը
Ներկայացման ժամկետը՝
մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը:
1. Պետական ռեգիստրում գրանցման համարը
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի) ooo ooooo
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ութանիշ թիվ)
(լրացվում է համաձայն հարկային պետական ծառայության կողմից տրված վկայականի) oooooooo
Եթե համաձայն եք, որ այլ մարմինների կամ երրորդ անձանց հարցման դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրվեն հաջորդ 3-ից 9 կետերի տվյալները, ապա այստեղ Οնշեք «ԱՅՈ»: Եթե համաձայն եք միայն որոշ ցուցանիշների տրամադրման հետ, ապա «ԱՅՈ» նշումը կատարեք համապատասխան կետի դիմաց:
3. Անհատ ձեռնարկատերի անունը, ազգանունը
4. Անհատ ձեռնարկատերի պետական գրանցման վայրը (հասցեն) ooΟ
4.1 մարզը _______________________ ծածկագիրը* ooo
4.2 համայնքը _____________________ ծածկագիրը*
4.3 բնակավայրը ___________________
4.4 փողոցը, շենքը, բնակարանը ____________________ փոստային դասիչը / / / / /
4.5 հեռախոս(ներ)ը __________________
5. Անհատ ձեռնարկատերի գործունեության իրականացման վայրը (հասցեն)
(եթե չի համընկնում պետական գրանցման հասցեի հետ) ooΟ
5.1 մարզը _______________________ ծածկագիրը* ooo
5.2 համայնքը _____________________ ծածկագիրը*
5.3 բնակավայրը ___________________
5.4 փողոցը, շենքը, բնակարանը ____________________ փոստային դասիչը / / / / /
5.5 հեռախոս(ներ)ը ____________________________
6. Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործունեության տեսակ(ներ)ը
6.1 _______________________ ծածկագիրը* oooooΟ
6.2 _______________________ ծածկագիրը* ooooo
6.3 _______________________ ծածկագիրը* ooooo
7. Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)՝ ըստ կետ 6-ում նշված գործունեության տեսակների**
7.1 ____________հազար դրամ Ο
7.2____________ հազար դրամ
7.3____________ հազար դրամ
7.4 ընդամենը _______ հազար դրամ 8. Աշխատողների թվաքանակը ըստ կետ 6-ում նշված գործունեության տեսակների**
8.1____________ մարդ Ο
8.2____________ մարդ
8.3____________ մարդ
8.4 ընդամենը _________ մարդ
9. Անհատ ձեռնարկատերը ներկայումս (լրացման պահին) գործու՞մ է, թե ոչ (կատարել նշում (v))
9.1 ԱՅՈ
9.2 ՈՉ
10. Անհատ ձեռնարկատեր` _____________ /ստորագրություն/
11. Լրացման ամսաթիվը _______________
* Ծածկագրերը լրացվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մասնագետների կողմից՝ քննարկելով անհատ ձեռնարկատերի հետ
** Աշխատողների թվաքանակի և հասույթի՝ ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում խնդրում ենք տալ Ձեր մոտավոր գնահատականները