Հոդված 5
Հոդված 5.
Օրենսգրքի 162.4 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 162.4. Հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունները կատարելուց հրաժարվելը կամ չարամտորեն խուսափելը
Հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունները կատարելուց հրաժարվելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների` հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունների հարկադիր կատարմանն ուղղված միջոցառումների ընթացքում վճարամիջոցները և առկա ակտիվներն այլ նպատակներով տնօրինելը կամ հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունները կատարելուց այլ ձևով չարամտորեն խուսափելը, եթե գանձման ենթակա ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով»: