Հոդված 6
Հոդված 6.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 207.2 հոդվածով.
«Հոդված 207.2. Հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների աշխատանքին խոչընդոտելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձին դիմադրելը
Հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձի` իր պարտականությունները կատարելու ընթացքում օրինական պահանջները չկատարելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների աշխատանքին այլ կերպ խոչընդոտելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Նույն արարքները, որոնք զուգորդված են եղել հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի հետ`
պատժվում են ազատազրկմամբ` մեկից մինչև հինգ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով»: