ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՄԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1946 թվականի փետրվարի 13-ին Նյու Յորք քաղաքում ստորագրված «Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիան (կից վերապահմամբ):
Հայաստանի Հանրապետության
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. Բաղդասարյան
16 ՄԱՐՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ,
Քաղ. Երևան
Ն-083-3
Հայաստանի Հանրապետության վերապահումը 1946 թվականի փետրվարի 13-ին Նյու Յորքում ստորագրված Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիային
Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Կոնվենցիայի Բաժին 18-ի գ) կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա: