Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 1411-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 սեպտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 1411-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

Հրամայում եմ`

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

«Թագակ Ֆարմ» ՓԲԸ դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) (դրական)

«Թագակ Ֆարմ» ՓԲԸ դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) (դրական)

«Թագակ Ֆարմ» ՓԲԸ դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) (դրական)

«Սևանի հիվանդանոց» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում

(դրական վերապահում)

«Գավառի հիվանդանոց» ՊՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում

(դրական վերապահում)

«Երևանի քաղաքապետարանի

Թիվ 13 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում

(դրական վերապահում)

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիզենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացություններին համապատասխան.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

Նախարար`

Հ. Քուշկյան

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ց Ա Ն Կ

(ՀՀ առողջապահության նախարարի 13.09.2007 թ. N 1411-Ա հրաման)

Հ/հ Ֆիզ. անձ (անուն, ազգանուն) իրավ. անձ (անվանումը) Ֆիզ. անձ՝ բնակության վայրը

իրավ. անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց- ման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողու-

թյան ժամկետը

1 «Թագակ Ֆարմ» ՓԲԸ ք. Երևան, Տերյան փող.,

շ. 3ա, բն. 20 Կ-XX-001077 13.09.07 349 Դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) ք. Երևան, Ազատության պող., շ. 11, թիվ 62/1 անժամկետ

2 «Թագակ Ֆարմ» ՓԲԸ ք. Երևան, Տերյան փող.,

շ. 3ա, բն. 20 Կ-XX-001076 13.09.07 350 Դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) ք. Երևան, Օհանովի 9/3 անժամկետ

3 «Թագակ Ֆարմ» ՓԲԸ ք. Երևան, Տերյան փող.,

շ. 3ա, բն. 20 Կ-XX-001078 13.09.07 351 Դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) ք. Երևան, Էրեբունու 31 շ.,

1/1 անժամկետ

4 «Սևանի հիվանդանոց» ՓԲԸ Գեղարքունիքի մարզ,

ք. Սևան, Լճափ Կ-XX-001047 13.09.07 337 Բժկական օգնություն և սպասարկում (մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա, գինեկոլոգիական, ուռուցքաբանական, ուրոլոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական, սրտաբանական, վարակիչ հիվանդությունների /ինֆեկցիոն/, ալերգոլոգիական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, վիրաբուժական, մաշկաբանական, վեներաբանական, ներզատաբանական, աղեստամոքսաբանական /գաստրոէնտերոլոգիական/, լաբորատոր ախտորոշիչ /միկրոբիոլոգիական, բջջաբանական/, ֆունկցիոնալ ախտորոշիչ /ուլտրաձայնային/, ճառագայթային ախտորոշիչ /ռենտգենաբանական/, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ատամնատեխնիկական լաբորատորիա, մեծերի և մանկական`

ակնաբանական, նյարդաբանական) Գեղարքունիքի մարզ,

ք. Սևան, Լճափ անժամկետ

5 «Գավառի հիվանդանոց» ՊՓԲԸ Գեղարքունիքի մարզ,

ք. Գավառ,

Նալբանդյան փող. Կ-XX-001051 13.09.07 348 Բժկական օգնություն և սպասարկում (ակնաբանական, ուռուցքաբանական, սրտաբանական, նյարդաբանական, տուբերկուլոզային /ֆտիզիատրիկ/, մաշկաբանական, վեներաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, լա-բորատոր ախտորոշիչ /բիոքիմիական/, վիրաբուժական, ներզննական, ֆիզիոթերապևտիկ, ֆունկցիոնալ ախտորոշիչ/էլեկտրասրտագրություն/, ներզատաբանական, վարակիչ հիվանդությունների /ինֆեկցիոն/, ուրոլոգիական, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) անժամկետ

6 «Երևանի քաղա-քապետարանի

Թիվ 13 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ ք. Երևան, Ն. Շենգավիթ, 9-րդ փող., թիվ 32 Կ-XX-001046 13.09.07 335 Բժկական օգնություն և սպասարկում (տուբերկուլոզային /ֆտիզիատրիկ/ (մեծերի), աղեստամոքսաբանական /գաստրոէնտերոլոգիական/ /մեծերի/, ուրոլոգիական /մեծերի/, ընդհանուր վիրաբուժական /մանկական/, ակնաբանական /մանկական/, քիթ-կոկորդ-ականջաբանական /մանկական/, նյարդաբանական /մանկական/, ռևմատոլոգիական /մանկական/) ք. Երևան, Ն. Շենգավիթ,

9-րդ փող., թիվ 32 անժամկետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։