Հոդված 162.5. «Առանց հարկային դրոշմանիշերի դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնելը
Հոդված 162.5. «Առանց հարկային դրոշմանիշերի դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնելը
Առանց հարկային դրոշմանիշերի դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնելը, եթե չդրոշմավորված ապրանքների արժեքը չի գերազանցում տասը հազար դրամը`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքների բռնագրավմամբ:
Նույն արարքը, եթե չդրոշմավորված ապրանքների արժեքը գերազանցում է տասը հազար դրամը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամանակով` չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքների բռնագրավմամբ»: