Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 1633-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

31 հոկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 1633-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 25.10.2007 թ. N 10935 դիմումը,

Հրամայում եմ`

1. ՀՀ առողջապահության նախարարի 05.10.2007 թ. N 1516-Ա հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1, 1.2 կետերով.

«1.1. Դադարեցնել «Սիսիանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000354 և «Սիսիանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000501 լիցենզիաները։

1.2. «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Սիսիանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Սիսիանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000354, N Կ-XX-000501 բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը»։

2. Վերոհիշյալ հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում»։

Նախարար` Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։