Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 1634-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

31 հոկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 1634-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1513-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 23.10.2007 թ. N 10863 դիմումը,

Հրամայում եմ`

1. ՀՀ առողջապահության նախարարի 05.10.2007 թ. N 1513-Ա հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1, 1.2 կետերով.

«1.1 . Դադարեցնել «Արտաշատի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000285, N Կ-XX-000463, «Արտաշատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000356, N Կ-XX-000866, «Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000322 և «Արտաշատի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000328 լիցենզիաների գործողությունը։

1.2. «Արտաշատի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Արտաշատի հիվանդանոց», «Արտաշատի ծննդատուն», «Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000285, N Կ-XX-000463, N Կ-XX-000356, N Կ-XX-000866, N Կ-XX-000322, N Կ-XX-000328 բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը»։

2. Վերոհիշյալ հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում»։

Նախարար` Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։