ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 1795-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Վարդարփի» ՍՊԸ դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) (դրական)
«Ֆետիդա Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) (դրական)
«Իրիսմեդ» դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«ԱՐ ԸՆԴ ՏԱ» ԱՌՈՂՋ ՄԱՆՈՒԿ» ՍՊԸ դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Դերենիկ Փաշայան բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)
«Նորաշենիկի ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)
«Բռնակոթի ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)
«Դիմիտրովի ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)
«Այգեզարդի ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)
«Քաղսիի ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)
«Գառնիի ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար` Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 03.12.2007 թ. N 1795-Ա հրաման)
Հ/հ Ֆիզ. անձ (անունը, ազգանունը) իրավ. անձ (անվանումը) Ֆիզ. անձ՝
բնակության վայրը
իրավ. անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման
վայրը Գործողու-
թյան ժամկետը
1 «Վարդարփի» ՍՊԸ Արարատի մարզ,
գ. Սուրենավան Կ-XX-001090 03.12.07 446 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) Արարատի մարզ,
գ. Սուրենավան անժամկետ
2 «Ֆետիդա Ֆարմ» ՍՊԸ ք. Երևան,
Դ. Անհաղթի պող., շ.19, բն. 22 Կ-XX-001089 03.12.07 476 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան,
Տիտոգրադյան 14 անժամկետ
3 «Իրիսմեդ» ՍՊԸ ք. Երևան, Հր. Քոչարի փող., շ. 14/3, բն. 20 Կ-XX-001092 03.12.07 448 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան, Մաշտոցի պող., շ. 3, թիվ 53 անժամկետ
4 «Ար ընդ տա» առողջ մանուկ» ՍՊԸ ք. Երևան, Երզնկյան պող., շ. 4, բն. 42 Կ-XX-001091 03.12.07 434 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան, Բաղրամյան պող., թիվ 54 անժամկետ
5 Ա/Ձ Դերենիկ Փաշայան ք. Երևան, Ջրվեժ, Մայակ թաղ., շ. 27, բն. 33 Ա-XX-000269 03.12.07 437 Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) ք. Երևան,
Քոչինյան փող. 5/10 անժամկետ
6 «Նորաշենիկի ԱԱՊԿ» ՓԲԸ Սյունիքի մարզ,
գ. Առաջաձոր Կ-XX-001075 03.12.07 433 Բժշկական օգնություն և սպասարկում (ընտանեկան բժշկություն) Սյունիքի մարզ,
գ. Առաջաձոր անժամկետ
7 «Բռնակոթի ԱԱՊԿ» ՓԲԸ Սյունիքի մարզ,
գ. Բռնակոթ Կ-XX-001076 03.12.07 440 Բժշկական օգնություն և սպասարկում (ընտանեկան բժշկություն) Սյունիքի մարզ,
գ. Բռնակոթ անժամկետ
8 «Դիմիտրովի ԱԱՊԿ» ՓԲԸ Արարատի մարզ,
գ. Դիմիտրով Կ-XX-001077 03.12.07 467 Բժշկական օգնություն և սպասարկում (ընտանեկան բժշկություն) Արարատի մարզ,
գ. Դիմիտրով անժամկետ
9 «Այգեզարդի ԱԱՊԿ» ՓԲԸ Արարատի մարզ,
գ. Այգեզարդ Կ-XX-001078 03.12.07 465 Բժշկական օգնություն և սպասարկում (ընտանեկան բժշկություն) Արարատի մարզ,
գ. Այգեզարդ անժամկետ
10 «Քաղսիի ԱԱՊԿ» ՓԲԸ Կոտայքի մարզ,
գ. Քաղսի Կ-XX-001081 03.12.07 457 Բժշկական օգնություն և սպասարկում (բժշկական ընդհանուր պրակտիկա, մանկաբուժական ընդհանուր պրակտիկա) Կոտայքի մարզ,
գ. Քաղսի անժամկետ
11 «Գառնիի ԱԱՊԿ» ՓԲԸ Կոտայքի մարզ,
գ. Գառնի Կ-XX-001080 03.12.07 471 Բժշկական օգնություն և սպասարկում (ընտանեկան բժշկություն) Կոտայքի մարզ,
գ. Գառնի անժամկետ