ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2008 թվականի N 107-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 13 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2008 թ. փետրվարի 16
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
փետրվարի 13-ի N 107-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 0.0 0.0 0.0 0.0
10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
այդ թվում` 0.0 0.0 0.0 0.0
09 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
այդ թվում` 0.0 0.0 0.0 0.0
02 Սոցիալական պաշտպանությանը տրա-
մադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
այդ թվում` 0.0 0.0 0.0 0.0
04. Այլ օբյեկտների հիմնանորոգում
այդ թվում` 0.0 0.0 0.0 0.0
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
այդ թվում` 0.0 0.0 0.0 0.0
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (3,324.6) (3,324.6) (3,324.6) (3,324.6)
Նախագծահետազոտական ծախսեր 3,324.6 3,324.6 3,324.6 3,324.6
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
փետրվարի 13-ի N 107-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի Ծրագրերի և կատարողների անվանումները այդ թվում` ըստ ծախսատեսակների
բաժինը խումբը դասը ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ընդհանուր ծավալը շենքերի և շինությունների շինարարություն շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում նախագծահետա-
զոտական, գեոդեզիա-
քարտեզա-
գրական աշխատանքներ այլ կապի-տալ ծախսեր
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (3,324.6) 3,324.6
այդ թվում`
10 09 02 04. Այլ օբյեկտների հիմնանորոգում
այդ թվում`
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»
ՊՈԱԿ-ի հանրակացարանային մասնաշենքի հիմնանորոգում (1,096.0) 1,096.0
«Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վետերան օթևան» կացարանի հիմնանորոգում (1,276.8) 1,276.8
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ ԲՍՓՀ գործակալության մանկական և հոգեբուժական մասնագիտացված ԲՍՓՀ-ների շենքի հիմնանորոգում (951.7) 951.7
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան