Հոդված 240.1. Գույքի արգելադրումը որպես բռնագանձման պահանջի ապահովման միջոց
Հոդված 240.1. Գույքի արգելադրումը որպես բռնագանձման պահանջի ապահովման միջոց
Դիմումն ընդունելուց հետո դատարանը կամ դատավորը, սույն օրենսգրքի 239 հոդվածում նշված մարմինների դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, կարող է որոշում կայացնել բռնագանձման պահանջի ապահովման վերաբերյալ, եթե այդպիսի միջոց ձեռք չառնելը կարող է դժվարացնել կամ անհնար դարձնել բռնագանձման մասին դատարանի վճռի կատարումը: