Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՍԻՍԻԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի ԵՎ «ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 հոկտեմբերի 2007 թվականի N 1516-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԻՍԻԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի ԵՎ «ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշումը,

Հրամայում եմ`

1. «Սիսիանի հիվանդանոց» ՓԲԸ-ին և «Սիսիանի տարածքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 2003 թվականի նոյեմբերի 5-ին տրված թիվ Կ-XX-000354 և 2004 թվականի մարտի 31-ին տրված թիվ Կ-XX-000501 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները վերաձևակերպել «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունով:

1.1. Դադարեցնել «Սիսիանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000354 և «Սիսիանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000501 լիցենզիաները։

(1.1 կետը լրաց. 31.10.07 N 1633-Ա)

1.2. «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Սիսիանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Սիսիանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000354, N Կ-XX-000501 բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը

(2.1 կետը լրաց. 31.10.07 N 1633-Ա)

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում:

(2.1 կետը խմբ. 31.10.07 N 1633-Ա)

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։