Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 մայիսի 2003 թվականի N 490-Ն

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 11 ենթախմբի «12. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը՝ 102784.4 հազ. դրամը, բաշխել հետևյալ կերպ՝

ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) հրատարակումներ՝ 78117.4 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի, այդ թվում՝ 1-ին եռամսյակ՝ 15623.5 հազ., 1-ին կիսամյակ՝ 31247.0 հազ., 9 ամիս՝ 58588.0 հազ., տարեկան՝ 78117.4 հազ. դրամ.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում, պետական ռեգիստրի տարածքային բաժիններում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում՝ 24667.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի, այդ թվում՝ 1-ին եռամսյակ՝ 6143.1 հազ., 1-ին կիսամյակ՝ 12286.2 հազ., 9 ամիս՝ 23036.8 հազ., տարեկան՝ 24667.0 հազ. դրամ:

(1-ին կետը փոփ. 21.11.03 N 1513-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. մայիսի 10

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 490-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ) ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

Հրատարակման անվանումը Քանակը (հատ) Տարեկան տպագրության ենթակա համարների քանակը (հատ) Մեկ համարի տարեկան միջին ծավալը (մամուլ) Տարեկան ընդհանուր ծավալը (մամուլ) Մեկ մամուլի միջին գինը (դրամ) Գումարը

(հազ. դրամ)

1. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (1000 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 55 14.46 318120 120 38174.4

2. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» (800 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 24 13.75 132000 130 17160.0

3. «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» (400 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 55 4.05 89100 130 11583.0

4. «Հայաստանի Հանրապետության գործող օրենքների ժողովածու» (ռուսերեն) (400 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 4 50 80000 140 11200.0

Ընդամենը 78117.4

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 490-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Տարեկան

միջին

քանակը

(հատ) Միջին գինը

(դրամ) Գումարը

(հազ. դրամ)

1 2 3 4 5

1. Ամուսնության վկայական 14000 80 1120.0

2. Ամուսնալուծության վկայական 3000 80 240.0

3. Ծննդյան վկայական 60000 80 4800.0

4. Մահվան վկայական 70000 80 5600.0

5. Հայրության ճանաչման վկայական 12000 80 960.0

6. Որդեգրման վկայական 500 80 40.0

7. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման վկայական 1000 80 80.0

8. Ծննդյան գրանցման ակտ 450 1250 562.5

9. Ամուսնության գրանցման ակտ 400 1250 500.0

10. Ամուսնալուծության գրանցման ակտ 200 1250 250.0

11. Ծննդյան վերականգնման գրանցման ակտ 100 1250 125.0

12. Մահվան գրանցման ակտ 450 1250 562.5

13. Հայրության ճանաչման ակտ 300 1250 375.0

14. Որդեգրման գրանցման ակտ 100 1250 125.0

15. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ 80 1250 100.0

16. Տեղեկանք մահվան մասին 35000 10 350.0

17. Տեղեկանք ծննդյան մասին 50000 10 500.0

18. Դիմում մահվան վկայականի կրկնօրինակ ստանալու մասին 10000 10 100.0

19. Դիմում ծննդյան վկայականի կրկնօրինակ ստանալու մասին 7000 10 70.0

20. Դիմում ամուսնության վկայականի կրկնօրինակ ստանալու մասին 7500 10 75.0

21. Դիմում ամուսնալուծության վկայականի կրկնօրինակ ստանալու մասին 2200 10 22.0

22. Տեղեկանք բացակայության մասին 13000 10 130.0

23. Հաղորդում ամուսնալուծության մասին 10000 10 100.0

24. Հաղորդում որդեգրման մասին 3000 15 45.0

25. Հաղորդում անվան, ազգանվան,

հայրանվան փոխման մասին 3000 15 45.0

26. Եզրակացություն անվան, ազգանվան, հայրանվան փոխման մասին 4000 15 60.0

27. Եզրակացություն գրանցման ուղղման և փոխման մասին 4000 15 60.0

28. Դիմում ամուսնության մասին 15000 15 225.0

29. Դիմում ամուսնալուծության մասին` դատարանի վճռի հիման վրա 5000 15 75.0

30. Ամուսնալուծության երկկողմանի դիմում 4000 15 60.0

31. Դիմում անվան, ազգանվան, հայրանվան փոխման մասին 6000 15 90.0

32. Դիմում հայրության ճանաչման մասին 15000 15 225.0

33. Դիմում ծննդյան գրանցման մասին 50000 15 750.0

34. Հարցման ձևաթուղթ 20000 10 200.0

35. Հաշվետվության ձևաթուղթ 3000 15 45.0

36. Պետական ռեգիստրի վկայական 30000 60 1800.0

37. Պետական ռեգիստրի վկայականի ներդիր 60000 45 2700.0

38. Ապոստիլ 25000 30 750.0

39. Սեղանամատյան 375 2000 750.0

Ընդամենը 24667.0

(հավելվածը խմբ. 21.11.03 N 1513-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։