Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 7. Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը
Քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում, եթե նման տեղեկություններ տարածողը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Շահագրգիռ անձանց պահանջով թույլատրվում է քաղաքացու պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանություն նաև նրա մահից հետո:
Եթե քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածվել են զանգվածային տեղեկատվության միջոցներով, ապա դրանք պետք է հերքվեն զանգվածային տեղեկատվության նույն միջոցներով: Եթե նշված տեղեկություններն առկա են կազմակերպություններից ելնող փաստաթղթում, ապա նման փաստաթուղթը ենթակա է փոխարինման կամ հետկանչման: Մնացած դեպքերում հերքման կարգը սահմանում է դատարանը:
Քաղաքացին, որի մասին զանգվածային տեղեկատվության միջոցներով հրապարակվել են նրա իրավունքները կամ օրենքով պաշտպանվող շահերն արատավորող տեղեկություններ, իրավունք ունի իր պատասխանը հրապարակել զանգվածային տեղեկատվության նույն միջոցներով:
Քաղաքացին, որի մասին տարածվել են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություններ, իրավունք ունի այդ տեղեկությունների հերքման հետ պահանջել նաև դրանց տարածմամբ պատճառված նյութական և բարոյական վնասների հատուցում:
Եթե անհնար է պարզել քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածող անձին, ապա այդ քաղաքացին իրավունք ունի դիմել դատարան` տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով:
Քաղաքացու գործարար համբավի պաշտպանության մասին սույն հոդվածի դրույթները համապատասխանաբար կիրառվում են իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանության նկատմամբ»: