Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2003 թվականի N 414-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «06. Տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել՝

ա) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «06. Տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ենթակայության տուն-ինտերնատների միջոցով իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցները և մեկ խնամվողի միջին օրական ծախսը՝ համաձայն N 2 հավելվածի.

բ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «06. Տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության Գյումրու տուն-ինտերնատի միջոցով իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցը և մեկ խնամվողի միջին օրական ծախսը՝ համաձայն N 3 հավելվածի.

գ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «06. Տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության Վարդենիսի տուն-ինտերնատի միջոցով իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցը և մեկ խնամվողի միջին օրական ծախսը՝ համաձայն N 4 հավելվածի:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը 2003 թվականի համար համակարգի տուն-ինտերնատներում խնամվողների՝

ա) ժամանակավոր բացակայությունների դեպքում (բացառությամբ խնամվողների հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքերի) ծառայություններ մատուցող կազմակերպություններ վճարումներ կատարելիս սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր» ծախսային հոդվածի գծով ծախսերը.

բ) հաստատված թվի մինչև 20 տոկոսը թերակատարելու դեպքում սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր», «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» և «Այլ ծախսեր» ծախսային հոդվածների գծով ծախսերը.

գ) հաստատված թվի 20 և ավելի տոկոսը թերակատարելու դեպքում սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից չպակասեցնել միայն «Աշխատավարձ» և «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ» ծախսային հոդվածների գծով ծախսերը:

(2.1-ին կետը լրաց. 21.11.03 N 1521-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. ապրիլի 28

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

ապրիլի 10-ի N 414-Ն որոշման

Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր՝

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 06 ԽՄԲԻ 04 ԵՆԹԱԽՄԲԻ «06. ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ

Ծառայության տեսակը Տարեկան խնամվողների թիվը

(մարդ) Մեկ խնամվողի միջին օրական ծախսը

(դրամ) ՀՀ 2003 թ. պետական բյուջեով նախատեսված տարեկան գումարը (հազ. դրամ)

Տուն-ինտերնատների ծառայությունների գնում 2081 1702.259 1292976.1

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

ապրիլի 10-ի N 414-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 06 ԽՄԲԻ 04 ԵՆԹԱԽՄԲԻ «06. ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՄԵԿ ԽՆԱՄՎՈՂԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ԾԱԽՍԸ

Ծառայության տեսակը Տարեկան խնամվողների թիվը

(մարդ) Սահմանված ուղղիչ գործակիցը Մեկ խնամվողի միջին օրական ծախսը

(դրամ) ՀՀ 2003 թ. պետական բյուջեով նախատեսված տարեկան գումարը (հազ. դրամ)

Ա. Տարեցների տուն-ինտերնատների ծառայությունների գնում 550 0.838 1426.446 286359.0

Բ. Երեխաների տուն-ինտերնատների ծառայությունների գնում 999 0.962 1636.716 596803.9

այդ թվում՝

անկախ տարիքային խմբերից՝ ընդհանուր բնույթի 600 0.838 1426.446 312391.7

0-5 տարեկան մտավոր ու ֆիզիկական արատներով և ընդհանուր բնույթի 180 1.247 2121.900 139408.8

5-18 տարեկան մտավոր և ֆիզիկական արատներով 219 1.066 1814.016 145003.4

Գ. Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի ծառայությունների գնում 70 (1200) 0.053 90.220 39516.4

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2003 թվականի

ապրիլի 10-ի N 414-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 06 ԽՄԲԻ 04 ԵՆԹԱԽՄԲԻ «06. ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ ԵՎ ՄԵԿ ԽՆԱՄՎՈՂԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ԾԱԽՍԸ

Ծառայության տեսակը Տարեկան խնամվողների թիվը

(մարդ) Սահմանված ուղղիչ գործակիցը Մեկ խնամվողի միջին օրական ծախսը

(դրամ) ՀՀ 2003 թ. պետական բյուջեով նախատեսված գումարը

(հազ. դրամ)

Տուն-ինտերնատի ծառայությունների գնում 150 0.978 1664.435 91127.8

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2003 թվականի

ապրիլի 10-ի N 414-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 06 ԽՄԲԻ 04 ԵՆԹԱԽՄԲԻ «06. ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ ԵՎ ՄԵԿ ԽՆԱՄՎՈՂԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ԾԱԽՍԸ

Ծառայության տեսակը Տարեկան խնամվողների թիվը

(մարդ) Սահմանված ուղղիչ գործակիցը Մեկ խնամվողի միջին օրական ծախսը

(դրամ) ՀՀ 2003 թ. պետական բյուջեով նախատեսված գումարը

(հազ. դրամ)

Տուն-ինտերնատի ծառայությունների գնում 312 1.440 2451.431 279169.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։