ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2008 թվականի N 120-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 110-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դիտակի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի, և համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 2 հեկտար վարելահող փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2008 թ. փետրվարի 25
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 120-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԻՏԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան