Հոդված 4. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության հիմնադրումը
Հոդված 4. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության հիմնադրումը
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը կարող է հիմնադրվել մեկ անձի (ընտանիքի) կողմից` որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, ձեռնարկության կամ կազմակերպության կողմից` որպես դուստր ձեռնարկություն և մի քանի անձանց (այդ թվում և իրավաբանական) կողմից` որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հիմնել դուստր ձեռնարկություն` իր կանոնադրական գործունեությունն ապահովելու համար: Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը չի կարող անդամակցել ձեռնարկությունների այն տնտեսական միավորումներին, որոնք շահույթ ստանալու նպատակ են հետապնդում:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը ստեղծված է համարվում ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից գրանցման պահից: