ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2008 թվականի N 157-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Մշակութային կենտրոն» և «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող և ամրացված գույքն օտարելու մասին» N 1321-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1. Սահմանել, որ սույն որոշման հիման վրա օտարվող գույքի հետ միասին գնորդին սեփականության իրավունքով հանձնվում է նաև սույն որոշման N 3 հավելվածում նշված` «Երևանի քաղաքապետարան» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 5447 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը:
11.2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 11.1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 3 հավելվածով.
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1321-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ԳՆՈՐԴԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ` ԸՍՏ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ)
1. Շատրվան մուտքի մոտ 335.8
2. Ջրավազան ՄՄՀ 5111.2
3. Պոմպ 3Կ-9 0
4. Պոմպ Կ-90-85 0
5. Պոմպ 5ՆԴՎ-8 0
6. Պոմպ 200-90-6 Կ-8 0
7. Էլեկտրաշարժիչ 0
8. Հակահրդեհային ջրամբար 0
9. Հակահրդեհային պոմպակայան 0
10. Դեկորատիվ ջրավազաններ 0
11. Օժանդակ շինություն 0
Ընդամենը 5447.0
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2008 թ. մարտի 5
Երևան