ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
29 փետրվարի 2008 թ.
ք. Երևան N 08-47-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 29.02.2008 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն Շուրիկ Սեյրանյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0307 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) Արթուր Բաբայանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0100 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) Արծրուն Ազիզյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0303 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա։
Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(29.02.2008 թ. հր. N 08-47-Լ)
Հ/Հ Ֆիզիկական
անձ (անուն, ազգանուն) իրավա-
բանական անծ (անվանումը և գործու-
նեության իրականացման վայրը) Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսա-
թիվը Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ) Գրանց-
ման համարը Գործու-
նեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործո-
ղության ժամկետը Տեղեկու-
թյուններ գրանցա-
մատյանում լիցենզիայի վերաձևա-
կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղե-
կություն-
ներ
1 Շուրիկ Սեյրանյան Երևան, Ազատության 20, բն. 6 ԱԳN0307 27.02.03 թ. 307 Տեղագ-
րական և կադաստ-
րային քարտե-
զագրում ՀՀ Անժամկ. կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով
2. Արթուր Բաբայան ք. Հրազդան, գ. Մեղրաձոր ԱԳN0100 07.03.020 թ 100 Տեղագ-
րական և կադաստ-
րային քարտե-
զագրում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն
3. Արծրուն Ազիզյան Երևան, Պուշկինի 62, բն 17 ԱԳN303 27.02.03 թ. 303 Տեղագ-
րական և կադաստ-
րային քարտե-
զագրում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն