Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և Ազգային ժողովի կանոնակարգ 22-րդ և 52-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը:

2. Հանձնաժողովն իր գործունեության մասին Ազգային ժողովին ներկայացնում է տարեկան զեկույցներ: Զեկույցների միջև ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ա. Բաղդասարյան

22 նոյեմբերի 2004 թվականի,

քաղ. Երևան

Ն-152-3

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։