ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2008 թվականի N 199-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վարչական շենքի նորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2008 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 27421.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումներ» հոդվածով):
3. Թարգմանչական աշխատանքների իրականացման նպատակով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2008 թվականին հատկացնել 74579.0 հազ. դրամ, որից (աճողական)` առաջին եռամսյակում` 6400.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 32900.0 հազ. դրամ, ինն ամսում` 55400.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2008 թ. մարտի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
փետրվարի 22-ի N 199-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը
առաջին եռամսյակ առաջին
կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
08 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ (20400.0) (45900.0) (71400.0) (102000.0)
այդ թվում`
03 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ (20400.0) (45900.0) (71400.0) (102000.0)
այդ թվում`
02 Հրատարակչություններ, խմբագրություններ (20400.0) (45900.0) (71400.0) (102000.0)
այդ թվում`
09. Թարգմանչական աշխատանքների իրականացման նպատակով պետական աջակցություն «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին (20400.0) (45900.0) (71400.0) (102000.0)
ՀՀ արդարադատության նախարարություն (20400.0) (45900.0) (71400.0) (102000.0)
-Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին (20400.0) (45900.0) (71400.0) (102000.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 20400.0 45900.0 71400.0 102000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 20400.0 45900.0 71400.0 102000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 20400.0 45900.0 71400.0 102000.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 20400.0 45900.0 71400.0 102000.0
ՀՀ կառավարություն 20400.0 45900.0 71400.0 102000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան