Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործել է մինչև 2008-03-20Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Թույլատրել կառավարությանը 2008 թվականին անհրաժեշտության դեպքում՝

1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի խմբի դասին պատկանող՝ նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև՝ նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.

2) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի խմբի դասին պատկանող՝ սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների ցանկերում.

3) սույն կետով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստացված եկամուտներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում և այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան բաժիններում որպես առանձին լրացուցիչ ծախսային ծրագրեր) գումարները, Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`

ա. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից դիմումներ, հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային և մաքսային պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,

գ. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով հանձնված գույքի նկատմամբ իրավունքների գրան- ցում կատարելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

դ. պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից գույք առանձնացնելիս գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկի կողմից մատակարարին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի պարտավորության կատարման գծով ծախսերը,

ե. սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 31-րդ հոդվածի պահանջների համաձայն, կառավարության կողմից կատարվող ծախսերը.

4) պետական սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս` հաշվարկված վարձակալական վճարները, կառավարության սահմանած դեպքերում, թողնել հիմնադրամների տնօրինությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար՝ առանց սահմանափակման, այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում, որպես պետական բյուջեից (կառավարության պահուստային ֆոնդից) հիմնադրամներին կատարված հատկացումներ, իսկ եկամուտներում՝ որպես պետական բյուջե այդ հիմնադրամների կողմից մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում.

5) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում՝ սույն օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես, մինչև 2008 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում միջոցների առկա մնացորդի` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարը, ներկայացնելով այդ ենթահաշվի շարժը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

6) սույն օրենքի 6-րդ հոդվածով բյուջետային եկամուտների ըստ դրանց ձևավորման («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետում նշված) առանձին աղբյուրների գծով սահմանված համապատասխան գումարները պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ լրացուցիչ ստացված եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ինչպես նաև ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել` բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային հատկացումների գումարները և N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի (և (կամ) նույն հավելվածով նախատեսված որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումները, և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի), սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանած դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան (սույն կետի գործողությունը չի տարածվում սույն հոդվածի 3-րդ, 11-րդ, 15-րդ և 16-րդ կետերով, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետով նախատեսված դեպքերի վրա).

7) բյուջետային տարվա արդյունքներով՝ գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ ներքին և արտաքին աղբյուրներից բյուջետային վարկերի վերադարձից ստացված` սույն օրենքի N 4 հավելվածով այդ մուտքի գծով նախատեսված մակարդակը գերազանցած գումարից ոչ ավելի չափով (այդ գումարի չափով ավելացնելով N 4 հավելվածով նախատեսված բյուջետային վարկերի վերադարձից գումարը) և ըստ այդ գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» կամ որևէ այլ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

8) բյուջետային տարվա արդյունքներով՝ գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ ներքին և արտաքին աղբյուրներից ստացված փոխառությունների՝ սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված մարումների գծով առաջացող (այդ թվում նաև փոխատուի հետ փոխադարձ համաձայնության դեպքում մարումը չկատարելու դեպքում առաջացող) տնտեսումների գումարից ոչ ավելի չափով (այդ գումարի չափով նվազեցնելով N 4 հավելվածով նախատեսված փոխառությունների մարումների գումարը) և ըստ այդ տնտեսված գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» կամ որևէ այլ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

9) վերաբաշխել սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2008 թվականի ծախսերը (ինչպես ըստ ծախսային հոդվածների, այնպես էլ կոմիտեի կենտրոնական ապարատի և ստորաբաժանումների միջև) այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի՝ սույն օրենքի N 1 հավելվածում բերված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն և սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի կրճատում՝ 15 տոկոսի, կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով.

10) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին և սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 12-րդ կետերին համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով պայմանավորված փոփոխություններ կատարել սույն օրենքի NN 2, 3 և 5 հավելվածներում, ինչպես նաև NN 1, 4 և 7 հավելվածների համապատասխան աղյուսակներում.

11) սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված և պետական բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարներն ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն օգտագործելու դեպքում այդ գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարը և ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության փոփոխության ենթարկել` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարներն ու N 1 հավելվածով նախատեսված սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումները և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (եթե սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող ծրագրերը նախատեսված չեն սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներում, դրանք որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլել նշված հավելվածներում` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում).

12) պահպանելով սույն օրենքի N 1 հավելվածում ներկայացված ծախսային ծրագրերի գծով հատկացումների ընդհանուր գումարները՝ վերաբաշխել դրանք ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների (առանց սահմանափակման).

13) բյուջետային ելքերի ֆինանսավորման համար 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեում միջոցների անբավարարության առաջացման դեպքում դրանց ֆինանսավորմանն ուղղել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարները, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման արտաքին աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկերի (կամ դրանց առանձին մասնաբաժինների) գումարները.

14) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծախսային ծրագրերի կատարման ընթացքին նպաստելու նպատակով`

ա) սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծրագրերը ֆինանսավորելիս (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան վարկային աղբյուրների առկայությամբ), չգործադրելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների վերաբաշխման մեխանիզմը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի դրույթները, գերազանցել դրանց գծով սույն օրենքի N 1 հավելվածի N 14 աղյուսակով սահմանված` արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի հաշվին առանձին ծրագրերի գծով սահմանված հատկացումների գումարները, այդ ծրագրերի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, ինչպես նաև սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) և 3-րդ հոդվածով ու N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները,

բ) 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում ֆինանսավորել սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով չնախատեսված վարկային ծրագրերը` դրանց գծով օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված նպատակային վարկային միջոցների հաշվին, եթե այդ ծրագրերի գծով կառավարության կնքած վարկային, կամ այլ ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջազգային պայմանագրերն օրենքով սահմանված կարգով վավերացված կամ հաստատված են: Այդ ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող վարկերի հաշվին կատարված ելքերի գումարից ոչ ավելի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, ինչպես նաև ըստ այդ գումարի հաշվին կատարված ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլելով սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներում` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում),

գ) 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում լրացուցիչ ֆինանսավորել սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով նախատեսված, ինչպես նաև ֆինանսավորել այդ հավելվածներով չնախատեսված դրամաշնորհային ծրագրերը` դրանց գծով օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից մինչև 2008 թվականի հունվարի 1-ը ստացված միջոցների չօգտագործված մնացորդի հաշվին (այդ գումարի չափով ավելացնելով N 4 հավելվածով նախատեսված` ելքերի ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի 2008 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը) և ըստ այդ միջոցների հաշվին կատարված ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, ինչպես նաև 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով այդ դրամաշնորհային ծրագրերը չնախատեսված լինելու դեպքում դրանք որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլելով հիշյալ հավելվածներում` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում).

15) պետական սեփականություն համարվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ կառույցների ուղղակի վաճառքից կամ աճուրդով օտարումից Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային մուտքերի հաշվին կատարված ծախսերի գումարի չափով ավելացնել սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի համապատասխան գումարները (սույն կետում նշված մուտքերը և դրանց հաշվին ֆինանսավորվող ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 9 խմբի 1 դասում` որպես առանձին լրացուցիչ ծրագիր).

16) Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարներից, պետական սեփականություն համարվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ կառույցների վարձակալությունից, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում թույլ տված վարչական իրավախախտումների համար Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակված տուգանքներից (տույժերից) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 9 խմբի 1 դասում` որպես առանձին ծրագիր).

17) «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, սակայն այդ տարում չստացված և սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված պաշտոնական դրամաշնորհների (տրանսֆերտների) գումարները 2008 թվականին ստանալու դեպքում, այդ գումարներն առաջնահերթության կարգով ուղղել դրանց չստացման հետևանքով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը.

18) բյուջետային տարվա ընթացքում, չգերազանցելով պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)` սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված գումարը, վերաբաշխել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման առանձին աղբյուրների, ինչպես նաև վերջիններիս առանձին տարրերի միջև դրանց գծով սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև N 4 հավելվածով հաստատված գումարները՝ դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարելով սույն օրենքի NN 2, 3 և 5 հավելվածներում և N 1 ու N 7 հավելվածների համապատասխան աղյուսակներում.

19) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի չափով ավելացնել սույն օրենքի N 1 հավելվածով համապատասխան մուտքային ծրագրի գծով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից նախատեսված մուտքերի գումարը, ինչպես նաև ըստ այդ մուտքերի հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել` սույն օրենքի 2-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածներով հաստատված և N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի (և (կամ) նույն հավելվածով նախատեսված որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումները, և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

20) սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» (կամ որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումների հաշվին բյուջետային վարկերի կամ փոխատվությունների տրամադրման կամ մարման, արժեթղթերի (ներառյալ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) գնման կամ մարման գծով գործառույթների իրականացման դեպքում նշված գումարների չափով նվազեցնել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները և N 1 հավելվածով նախատեսված տվյալ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների գումարը, ինչպես նաև դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարել սույն օրենքի 3-րդ հոդվածով և փոփոխություններ կամ լրացումներ` N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարներում և կազմում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։