Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1997 թվականի ապրիլի 11-ին Լիսաբոն քաղաքում ստորագրված «Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ և վերապահումով)։

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Ա. Բաղդասարյան

14 դեկտեմբերի 2004 թվականի,

քաղ. Երևան

Ն-167-3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ԼԻՍԱԲՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն Կոնվենցիայի II. 2 Հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետություններում ստացված որակավորումների ճանաչման հարցերով իրավասու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը։

Համաձայն Կոնվենցիայի XI. 7 Հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում չկիրառել Կոնվենցիայի IV. 8 Հոդվածը։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։