«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11208082
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
5 մարտի 2008 թ.
ք. Երևան N 3-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.14 -րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն.
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
Ոստիկանության
գեներալ-գնդապետ՝
Հ. Հարությունյան
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2008 թ. մարտի 5-ի
թիվ 3-Ն հրամանի
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ
Ունկնդիրներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ
N Թեմաների անվանումը Ժամաքանակը
Ընդա-մենը Այդ թվում՝
դասա-խոսություն գործ-նական
1 2 3 4 5
I Պետական կառավարման սահմանադրական հիմունքներ 12 12
1.1 Պետական կառավարման մարմինների կառուցվածքը, իշխանությունների տարանջատման սկզբունքը և փոխհարաբերությունները
. ՀՀ պետական իշխանության համակարգի հասկացությունը և կառուցվածքը
. Իշխանությունների տարանջատումը` որպես պետական իշխանության մարմինների կազմակերպման և գործունեության սկզբունք
. Պետական իշխանության մարմինների փոխհարաբերությունների սահմանադրական հիմունքները 6 6
1.2 ՀՀ պետական կառավարման բարեփոխումների ընթացքը և ռազմավարությունը
. Պետական կառավարման բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ-ում
. Բարեփոխումների իրականացման փուլերը
. Բարեփոխումների ռազմավարական նպատակները 2 2
1.3 ՀՀ պետական կառավարման ապակենտրոնացման հիմնախնդիրները
. Պետական կառավարման ապակենտրոնացման անհրաժեշտությունը
ՀՀ-ում
. ՀՀ պետական կառավարման ապակենտրոնացման հիմնական միջոցները
. ՀՀ պետական կառավարման ապակենտրոնացման իրավական ապահովումը 4 4
II Քաղաքացիական ծառայության օրենսդրությունը 28 20 8
2.1 Քաղաքացիական ծառայության տեղն ու դերը հանրային և պետական ծառայությունների համակարգում
. Քաղաքացիական հատուկ ծառայության հասկացությունը և խնդիրները
. Քաղաքացիական հատուկ ծառայությունը պետական ծառայության համակարգում 6 4 2
2.2 Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնի նկարագիրը, պաշտոնի տեղը քաղաքացիական ծառայության պաշտոնների համակարգում
. Քաղաքացիական ծառայության պաշտոնների հասկացությունը և դասակարգումը
. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի ընդհանուր նկարագիրը
. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնը` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների համակարգում 6 4 2
2.3 ՀՀ քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության նորմատիվ իրավական հիմքերը, պետական կադրային քաղաքականությունը քաղաքացիական ծառայության համակարգում
. ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության նորմատիվ իրավական կարգավորումը
. Կադրային քաղաքականության կարևորությունը և առանձնահատկությունները քաղաքացիական հատուկ ծառայության համակարգում 10 6 4
2.4 Քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինները, գործառնություններն ու իրականացման մեխանիզմները
. Քաղաքացիական ծառայության համակարգի ղեկավարումն ու կազմակերպումն ապահովող մարմինները
. Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման և կազմակերպման հիմնական խնդիրները և գործառույթները, դրանց իրականացման մեխանիզմները 6 6
III Կառավարչական հմտություններ (տրամաբանության և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություններ) 32 18 14
3.1 Ղեկավարի դերը անձնակազմի կառավարման գործում 6 4 2
3.2 Ռազմավարական պլանավորում 6 4 2
3.3 Հիմնախնդրի լուծում, որոշման մշակում և ընդունում 6 4 2
3.4 Լիազորությունների պատվիրակում 6 4 2
3.5 Հանդիպումների և ժողովների վարում 4 2 2
3.6 Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում 2 2
3.7 Թեսթավորում (ուսուցում) 2 2
Ընդամենը 72 50 22
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ
Ունկնդիրներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ
N Թեմաների անվանումը Ժամաքանակը
Ընդա-մենը Այդ թվում՝
դասա-խոսություն գործ-նական
1 2 3 4 5
I Պետական կառավարման սահմանադրական հիմունքներ 16 16
1.1 ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության համակարգ
. ՀՀ օրենսդիր իշխանության էությունը
. ՀՀ գործադիր իշխանության համակարգը
. ՀՀ դատական իշխանության համակարգը
. Պետական իշխանության մարմինների փոխհարաբերությունների սահմանադրական հիմքերը 6 6
1.2 Ժողովրդավարության ձևերը, ինստիտուտները և դրանց զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում
. Ժողովրդավարության հասկացությունը և ձևերը
. Ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում 6 6
1.3 ՀՀ պետական կառավարման բարեփոխումները
. Պետական բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ-ում
. Պետական կառավարման բարեփոխումների հիմնական ուղղությունները
ՀՀ-ում
. Պետական կառավարման ապակենտրոնացման հիմնական միջոցները 2 2
1.4 Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործունեության մեխանիզմները և հիմնահարցերը
. Տեղական ինքնակառավարումը` որպես հանրային իշխանության ինքնուրույն ճյուղ
. Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական լիազորությունները
. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործունեության հիմնահարցեր 2 2
II Քաղաքացիական ծառայության օրենսդրությունը 28 24 4
2.1 Քաղաքացիական ծառայությունը պետական կառավարման համակարգում
. Քաղաքացիական հատուկ ծառայության հասկացությունը և խնդիրները
. Քաղաքացիական հատուկ ծառայության տեղն ու դերը ՀՀ պետական կառավարման համակարգում 4 4
2.2 Քաղաքացիական հատուկ ծառայության գործառույթներն ու սկզբունքները
. Քաղաքացիական ծառայության հիմնական սկզբունքները ՀՀ-ում
. Քաղաքացիական հատուկ ծառայության գործառույթները և դրանց իրականացման մեխանիզմները 6 6
2.3 Քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնի նկարագիրը, պաշտոնի տեղը քաղաքացիական ծառայության պաշտոնների համակարգում
. Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնի ընդհանուր նկարագիրը
. Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնը` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների համակարգում
. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն ու պարտականությունները 4 4
2.4 ՀՀ քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության նորմատիվ իրավական հիմքերը, պետական կադրային քաղաքականությունը քաղաքացիական ծառայության համակարգում
. Քաղաքացիական հատուկ ծառայության նորմատիվ իրավական կարգավորումը ՀՀ-ում
. Կադրային քաղաքականության կարևորությունը և առանձնահատկությունները քաղաքացիական հատուկ ծառայության համակարգում 10 6 4
2.5 Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման և կազմակերպման համակարգը
. Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման ու կազմակերպման համակարգի հասկացությունը և կառուցվածքը
. Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման և կազմակերպման հիմնական խնդիրներն ու գործառույթները 4 4
III Կառավարչական հմտություններ (տրամաբանության և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություններ) 28 16 12
3.1 Որոշման նախապատրաստում և իրականացման կազմակերպում 6 4 2
3.2 Ժամանակի կառավարում և խնդիրների առաջնահերթության որոշում 6 4 2
3.3 Փոփոխությունների կառավարում 6 4 2
3.4 Բանակցությունների վարում 6 4 2
3.5 Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում 2 2
3.6 Թեսթավորում (ուսուցում) 2 2
Ընդամենը 72 56 16
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ
Ունկնդիրներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ
N Թեմաների անվանումը Ժամաքանակը
Ընդա-մենը Այդ թվում՝
դասա-խոսություն գործ-նական
1 2 3 4 5
I Պետական կառավարման սահմանադրական հիմունքներ 16 16
1.1 ՀՀ պետական կառավարման մարմինների կառուցվածքը
. ՀՀ պետական կառավարման մարմինների հասկացությունը և կառուցվածքը
. ՀՀ պետական կառավարման մարմինների կազմակերպման և գործունեության սկզբունքները 4 4
1.2 Քաղաքացիական հասարակության կայացման հիմնախնդիրները ՀՀ-ում
. Քաղաքացիական հասարակության հասկացությունը և հատկանիշները
. Քաղաքացիական հասարակության կայացման հիմնախնդիրները ՀՀ-ում 4 4
1.3 Կառավարման բարեփոխումները ՀՀ գործադիր իշխանության մարմիններում
. Կառավարման բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ գործադիր իշխանության մարմիններում
. Կառավարման բարեփոխումների գործընթացը ՀՀ գործադիր իշխանության մարմիններում 4 4
1.4 ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը
. ՀՀ տարածքային կառավարման մարմինների խնդիրները և գործառույթները
. Տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները և գործառույթները
. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները 4 4
II Քաղաքացիական ծառայության օրենսդրությունը 28 22 6
2.1 ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության համակարգը
. ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի հասկացությունը և նպատակները
. Քաղաքացիական հատուկ ծառայության տեղն ու դերը պետական ծառայության համակարգում 4 4
2.2 Քաղաքացիական հատուկ ծառայության գործառույթները, խնդիրները և սկզբունքները
. Քաղաքացիական հատուկ ծառայության հիմնական սկզբունքները
. Քաղաքացիական հատուկ ծառայության խնդիրներն ու գործառույթները 6 6
2.3 Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնի նկարագիրը, պաշտոնի տեղը քաղաքացիական ծառայության պաշտոնների համակարգում
. Քաղաքացիական ծառայության պաշտոնների հասկացությունը և դասակարգումը
. Քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնի ընդհանուր նկարագիրը
. Քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների համակարգում
. Քաղաքացիական ծառայողների իրավական վիճակը 4 2 2
2.4 ՀՀ քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության նորմատիվ իրավական ակտերը, պետական կադրային քաղաքականությունը քաղաքացիական ծառայության համակարգում
. Քաղաքացիական հատուկ ծառայության նորմատիվ իրավական կարգավորումը
. Կադրային քաղաքականության կարևորությունը և առանձնահատկությունները քաղաքացիական հատուկ ծառայության համակարգում 10 6 4
2.5 Հաշվառման, հաշվետվության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման խնդիրները քաղաքացիական հատուկ ծառայության մարմիններում
. Հաշվառման կազմակերպումը քաղաքացիական հատուկ ծառայության մարմիններում
. Քաղաքացիական հատուկ ծառայության համակարգում հաշվետվության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման սկզբունքները 4 4
III Կառավարչական հմտություններ (տրամաբանության և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություններ) 28 12 16
3.1 Հիմնախնդրի լուծումը 6 3 3
3.2 Բախումների կառավարումը 6 3 3
3.3 Միջանձնային հարաբերություններ 6 4 2
3.4 Աշխատանքի մոտիվացիայի ձևերի կիրառում 4 2 2
3.5 Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում 2 2
3.6 Թեսթավորում (ուսուցում) 4 4
Ընդամենը 72 50 22
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ
Ունկնդիրներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ
N Թեմաների անվանումը Ժամաքանակը
Ընդա-մենը Այդ թվում՝
դասա-խոսություն գործ-նական
1 2 3 4 5
I Պետական կառավարման սահմանադրական հիմունքներ 20 20
1.1 ՀՀ պետական կառավարման համակարգի ձևավորման նախադրյալները, առանձնահատկություններն ու բնորոշ գծերը
. Պետական կառավարման համակարգի ձևավորման սկզբունքները ՀՀ-ում
. ՀՀ պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները 6 6
1.2 ՀՀ պետական իշխանության մարմինները և դրանց սահմանադրական լիազորությունները
. ՀՀ պետական իշխանության կառուցվածքը
. ՀՀ պետական իշխանության մարմինների կազմակերպման և գործունեության սահմանադրական հիմքերը
. ՀՀ պետական իշխանության մարմինների հիմնական լիազորությունները 6 6
1.3 Ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակության կայացման հիմնահարցերը ՀՀ-ում
. Ժողովրդավարության հասկացությունը և ձևերը
. ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և քաղաքացիական հասարակության կայացման հիմնախնդիրները 4 4
1.4 ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը
. ՀՀ տարածքային կառավարման մարմինների խնդիրներն ու գործառույթները
. Տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները և գործառույթները
. ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները 4 4
II Քաղաքացիական ծառայության օրենսդրությունը 28 20 8
2.1 Քաղաքացիական, պետական և հանրային ծառայությունների համակարգը
. Հանրային և պետական ծառայությունների հասկացությունը
. Քաղաքացիական հատուկ ծառայության տեղն ու դերը պետական ծառայության համակարգում 4 4
2.2 Քաղաքացիական հատուկ ծառայության խնդիրներն ու սկզբունքները, քաղաքացիական ծառայողների իրավունքները և պարտականությունները
. Քաղաքացիական հատուկ ծառայության հիմնական սկզբունքները
. Քաղաքացիական հատուկ ծառայության խնդիրներն ու գործառույթները
. Քաղաքացիական ծառայողների իրավական վիճակը 6 4 2
2.3 Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնի նկարագիրը, պաշտոնի տեղը քաղաքացիական ծառայության պաշտոնների համակարգում
. Քաղաքացիական ծառայության պաշտոնների հասկացությունը և դասակարգումը
. Քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնի ընդհանուր նկարագիրը
. Քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների համակարգում 4 2 2
2.4 ՀՀ քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության նորմատիվ իրավական ակտերը, պետական կադրային քաղաքականությունը քաղաքացիական ծառայության համակարգում
. Քաղաքացիական հատուկ ծառայության նորմատիվ իրավական հիմքերը
. Կադրային քաղաքականության կարևորությունը և առանձնահատկությունները քաղաքացիական հատուկ ծառայության համակարգում 10 6 4
2.5 Հաշվառման, հաշվետվության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման խնդիրները քաղաքացիական հատուկ ծառայության մարմիններում
. Հաշվառման կազմակերպման առանձնահատկությունները քաղաքացիական հատուկ ծառայության մարմիններում
. Քաղաքացիական հատուկ ծառայության համակարգում հաշվետվության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման սկզբունքները 4 4
III Կառավարչական հմտություններ (տրամաբանության և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություններ) 24 14 10
3.1 Ժամանակի կառավարում 6 4 2
3.2 Խնդրի լուծում 6 4 2
3.3 Միջանձնային հարաբերություններ 6 4 2
3.4 Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում 4 2 2
3.5 Թեսթավորում (ուսուցում) 2 2
Ընդամենը 72 54 18