Հոդված 8. ԳՐԱՎԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 8. ԳՐԱՎԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Գրավատան կողմից վարկերը տրվում են որոշակի ժամկետով, հայկական դրամով` կանխիկ կամ անկանխիկ վճարումով: (նախադասությունը հանվել է 29.05.02 ՀՕ-363-Ն)
2. Եթե վարկն ամբողջությամբ մարելու օրը վարկառուի կողմից վարկը մարելու հնարավորությունը բացակայում է գրավատան հայտարարած աշխատանքային օրերին (ժամերին) փակ լինելու պատճառով, ապա վարկն ամբողջությամբ մարելու օր է համարվում հաջորդ աշխատանքային օրը: Ընդ որում, սույն կետում նշված պայմանի կիրառման դեպքում վարկի մարման օրվա փոփոխությունը չի կարող հանգեցնել հաշվարկվող տոկոսավճարների աճին:
3. Կողմերի համաձայնությամբ, միևնույն վարկային պայմանագրով, վարկի ժամկետի առանձին հատվածների համար կարող են սահմանվել վարկի տարբեր տոկոսներ:
(8-րդ հոդվածը փոփ. 29.05.02 ՀՕ-363-Ն)