Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.0006.08.01.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 հունվարի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունվարի 2001 թվականի N 6

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

1.2. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

1.3. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

1.4. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

1.5. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

1.6. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

1.7. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

2.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված` սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված յուրաքանչյուր ստորաբաժանման գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

2.2. Առաջարկել մասնավորեցված գույքի գտնվելու վայրի համայնքին գույքի նոր սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման համապատասխան պայմանագիր:

2.3. Գույքի մեկնարկային գինը սահմանել դրա գնահատված արժեքի 50 տոկոսի չափով (տես սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ սյունակը):

2.4. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) 2-ամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.

բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, տվյալների և մեկնարկային գնի վերաբերյալ:

2.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ստորաբաժանումների գույքը` համաձայն N 2 հավելվածի, և մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.2. Հաշվեկշռային մեթոդով 203264 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Գագարինի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 200117 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 200117 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 200117 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 200117 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.5. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 2874 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2083 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 227 հազ. դրամ,

ստացված կանխավճարների գծով` 120 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 394 հազ. դրամ:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված` սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված յուրաքանչյուր ստորաբաժանման գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

4.2. Առաջարկել մասնավորեցված գույքի գտնվելու վայրի համայնքին գույքի նոր սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման համապատասխան պայմանագիր:

4.3. Գույքի մեկնարկային գինը սահմանել նրա գնահատված արժեքի 50 տոկոսի չափով (տես սույն որոշման N 2 հավելվածի 5-րդ սյունակը):

4.4. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) 2-ամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.

բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, տվյալների և մեկնարկային գնի վերաբերյալ:

4.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 8-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունվարի 8-ի N 6 որոշման

Ց Ա Ն Կ

դասական աճուրդով վաճառքի առաջարկվող «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող ստորաբաժանումների գույքի` ըստ գնահատված արժեքի եվ մեկնարկային գնի

հազ. դրամ

NN

ը/կ Օբյեկտի անվանումը Հասցեն Գույքի գնահատման արժեքը Գույքի մեկնարկային գինը (գնահատ. արժ. 50 %)

1 2 3 4 5

1. N 2 ԱԼԿ քաղ. Երևան. Արշակունյաց 174 20194 10097

2. N 4 ԱԼԿ քաղ. Երևան, Սևանի 17 6317 3159

3. N 5 ԱԼԿ քաղ. Երևան, Արցախի խճ. 11458 5729

4. N 6 ԱԼԿ քաղ. Երևան, Կիլիկիա, 1-ին փող., 2 3168 1584

5. N 7 ԱԼԿ քաղ. Երևան, Ռոստովյան 1 3990 1995

6. N 8 ԱԼԿ քաղ. Երևան, Գորկու 7 2246 1123

7. N 10 ԱԼԿ քաղ. Երևան, Ծերեթելու 34 12003 6002

8. N 12 ԱԼԿ քաղ. Երևան, Աշտարակի խճ. 40418 20209

9. N 13 ԱԼԿ քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի փող. 12788 6394

10. N 14 ԱԼԿ քաղ. Երևան, 7-րդ զանգված 29093 14547

11. N 15 ԱԼԿ քաղ. Երևան, Նուբարաշենի խճ. 27377 13689

12. N 16 ԱԼԿ քաղ. Երևան, Ջրվեժ, Թևոսյան 16 15599 7800

13. N 17 ԱԼԿ քաղ. Էջմիածին, Մարգարայի խճ. 2495 1248

14. N 18 ԱԼԿ քաղ. Էջմիածին, Ծաղկունքի խճ. 14810 7405

15. N 19 ԱԼԿ քաղ. Էջմիածին, Երևանի խճ. 2033 1017

16. N 21 ԱԼԿ քաղ. Բյուրական, Աշտարակի խճ. 19668 9834

17. N 22 ԱԼԿ Երևան-Եղվարդ խճ. 31105 15553

18. N 23 ԱԼԿ Աշտարակ-Եղվարդ խճ. 40436 20218

19. N 24 ԱԼԿ Աբովյան-Արամուս խճ. 19992 9996

20. N 25 ԱԼԿ Մասիս-Խարբերդ խճ. 7425 3713

21. N 1 ԿԱԼԿ քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 1993 997

22. N 2 ԿԱԼԿ քաղ. Երևան, Սեբաստիայի խճ. 1800 900

23. N 3 ԿԱԼԿ քաղ. Երևան, Վարդանանց փող. 1956 978

24. N 4 ԿԱԼԿ քաղ. Երևան, Զեյթուն թաղ. 483 242

25. N 5 ԿԱԼԿ քաղ. Երևան, Ավան-Առինջ թաղ. 927 464

26. N 6 ԿԱԼԿ քաղ. Երևան, Ավան-Առինջ թաղ. 1375 688

27. N 7 ԿԱԼԿ քաղ. Երևան 2944 1472

28. N 8 ԿԱԼԿ քաղ. Էջմիածին, Աշտարակի խճ. 2256 1128

29. N 9 ԿԱԼԿ քաղ. Էջմիածին, Երևանյան խճ. 1375 688

30. N 10 ԿԱԼԿ Բյուրեղավան 4258 2129

31. N 11 ԿԱԼԿ քաղ. Աբովյան, Բյուրեղավանի խճ. 503 252

32. N 12 ԿԱԼԿ Գառնի 1948 974

33. N 13 ԿԱԼԿ քաղ. Աշտարակ 721 361

34. N 14 ԿԱԼԿ քաղ. Ապարան 1894 947

35. N 15 ԿԱԼԿ քաղ. Եղվարդ 2839 1420

36. N 16 ԿԱԼԿ Արագածոտնի մարզ, գ. Ուջան 675 338

37. N 17 ԿԱԼԿ քաղ. Աշտարակ 4004 2002

38. N 18 ԿԱԼԿ քաղ. Աշտարակ 2124 1062

39. N 19 ԿԱԼԿ քաղ. Աշտարակ 1095 548

40. N 20 ԿԱԼԿ Աբովյան-Ողջաբերդ 2018 1009

41. N 24 ԿԱԼԿ Մասիս-Խարբերդ-Արտաշատ խճ. 382 191

42. N 25 ԿԱԼԿ Մասիս-Խարբերդ խաչմերուկ 1252 626

43. N 2 յուղման կետ քաղ. Երևան, Արշակունյաց 174 686 343

44. N 3 յուղման կետ քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի փող. 1204 602

45. N 5 յուղման կետ քաղ. Երևան, Արցախի պող. 753 377

46. N 10 յուղման կետ քաղ. Երևան, Ծերեթելու 34 814 407

47. N 11 յուղման կետ քաղ. Երևան, Մյասնիկյան պող. 22 632 316

48. N 12 յուղման կետ քաղ. Երևան, Աշտարակի խճ. 5459 2730

49. N 13 յուղման կետ քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի փող. 1208 604

50. N 14 յուղման կետ քաղ. Երևան, 7-րդ զանգված 911 456

51. N 15 յուղման կետ քաղ. Երևան, Նուբարաշենի խճ. 1056 528

52. N 16 յուղման կետ քաղ. Երևան, Ջրվեժ, Թևոսյան փող. 5152 2576

53. N 20 յուղման կետ քաղ. Աբովյան, Աբովյան-Սևան խճ. 10941 5471

54. N 22 յուղման կետ Եղվարդ-Երևան խճ. 755 378

55. N 24 յուղման կետ Աբովյան-Արամուս խճ. 7234 3617

56. N 25 յուղման կետ Մասիս-Խարբերդ խճ. 6435 3218

57. Մասիսի ն/բ խանութ Մասիս-Խարբերդ խճ. 9426 4713

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունվարի 8-ի N 6 որոշման

Ց Ա Ն Կ

դասական աճուրդով վաճառքի առաջարկվող «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող ստորաբաժանումների գույքի` ըստ գնահատված արժեքի եվ մեկնարկային գնի

հազ. դրամ

NN ը/կ Օբյեկտի անվանումը Հասցեն Գույքի գնահատման արժեքը Գույքի մեկնարկային գինը (գնահատ. արժ. 50 %)

1 2 3 4 5

1. N 1 ԱԼԿ Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ 3562 1781

2. N 2 ԱԼԿ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս– Մարտունի մայրուղի 1265 633

3. N 4 ԱԼԿ Գեղարքունիքի մարզ, Գավառ (Կամո)-Սևան մայրուղի 581 291

4. N 8 ԱԼԿ Կոտայքի մարզ, գ. Քաղսի 532 266

5. N 9 ԱԼԿ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան 10045 5023

6. N 10 ԱԼԿ Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ 6397 3199

7. N 1 ԿԱԼԿ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան-Դիլիջան մայրուղի 817 409

8. N 2 ԿԱԼԿ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Գործարանային 3 457 229

9. N 3 ԿԱԼԿ Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ (Կամո) 910 455

10. N 4 ԿԱԼԿ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Շահումյան 6 632 316

11. N 6 ԿԱԼԿ Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Կիրովի 3 492 246

12. N 8 ԿԱԼԿ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան 862 431

13. N 9 ԿԱԼԿ Գեղարքունիքի մարզ, Մարտունի-Վարդենիս մայրուղի 330 165

14. N 10 ԿԱԼԿ Կոտայքի մարզ, գ. Ջրառատ 930 465

15. N 11 ԿԱԼԿ Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ (Կամո) 667 334

16. N 13 ԿԱԼԿ Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Վարդենիս 2-րդ ավտոճանապարհ 442 221

17. N 15 ԿԱԼԿ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Սևան-Երևան մայրուղի 2135 1068

18. N 20 ԿԱԼԿ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան 366 183

19. N 21 ԿԱԼԿ Սևան-Երևան մայրուղի 3621 1811

20. N 14 ԲԿԱԼԿ Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան 300 150

21. N 18 ԲԿԱԼԿ Գեղարքունիքի մարզ, գ. Սարուխան 512 256

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։