ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև 2004 թվականի սեպտեմբերի 8-ին Վիլնյուս քաղաքում ստորագրված Լիտվայի ռազմական ակադեմիայում ուսուցման մասին համաձայնագիրը։
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Ա. Բաղդասարյան
24 մայիսի 2005 թվականի,
քաղ. Երևան
Ն-199-3