ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2008 թվականի N 258-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 653-AM ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՉԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 7-ի N 505-Ա որոշմամբ հաստատված գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրության 7-րդ կետի «բ» և «զ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի փոխառության համաձայնագրով չբաշխված միջոցների բաշխումն ըստ ծախսերի կատեգորիաների` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2008 թ. մարտի 31
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 20-ի N 258-Ա որոշման
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՉԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
NN
ը/կ Կատեգորիաները Գումարը
(ՀՓԻ-ով)
1. Շինարարական աշխատանքներ 374,000
2. Սարքավորումներ, ապրանքներ և մեքենաներ 96,000
3. Ուսուցում և ազգային տեխնիկական աջակցություն` ծրագրի Բ և Դ մասերի համար 10,000
4. Վերաֆինանսավորման և ներդրումային կապիտալ
5. Գործառնական ծախսեր
I) ծրագրի Դ մասում նկարագրված աշխատավարձեր և հատկացումներ
II) ծրագրի Ա մասում նկարագրված աշխատավարձեր և հատկացումներ
III) գործառնական ծախսեր` ծրագրի Դ մասի համար 70,000
III) գործառնական ծախսեր` ծրագրի Ա մասի համար
6. Չբաշխված
Ընդամենը 550,000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան