Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24414-րդ հոդվածով.
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24414-րդ հոդվածով.
«Հոդված 244.14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինները
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 45-47.4 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է (են) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը (անձինք):»: