Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 3. Օրենսգրքի 189.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգրքի 189.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 189.1. Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները կամ թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պահանջները կամ թանկարժեք մետաղների զտարկման պահանջները կամ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ջարդոնի հաշվառման պահանջները կամ պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերների տնօրինման կարգը խախտելը

Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները կամ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պահանջները կամ թանկարժեք մետաղների զտարկման պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի երրորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերների տնօրինման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի հինգերորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը կամ նախկինում կատարած խախտումը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։