«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2004 թվականի N 218-Ն
«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 751-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անխափան շահագործման, ինչպես նաև ընկերության ֆինանսատնտեսական գործունեության բարելավման անհրաժեշտությունից և հաշվի առնելով «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի 2004 թվականի հունվարի 19-ի N 7 արձանագրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2004-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումներին` համաձայն հավելվածի:
2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` 35,3 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող (Արմավիրի արտադրական բազա) գույքը, և այն հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` նշված գույքի հաշվեկշռային արժեքի չափով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սահմանել, որ`
ա) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի հետգնումը կատարվում է սույն որոշման 2-րդ կետում նշված գույքով.
բ) գույքի առանձնացման արդյունքում ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) սույն որոշման 2-րդ կետում նշված` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված գույքից`
3,47 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը, որպես պետական բաժնեմաս, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այն ավելացնելով համապատասխան չափով (պետական բաժնեմասը հասցնելով 51 տոկոսի),
31,83 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը սեփականության իրավունքով հանձնել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը.
բ) ապահովել`
«Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը,
«Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2004-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկների քննարկումն ու հաստատումը` ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության միջև 2002 թվականի փետրվարի 28-ին կնքված «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» ծրագրի ֆինանսավորման ենթավարկային պայմանագրում կատարել փոփոխություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթավարկային պայմանագրով ընկերության կողմից մարման ենթակա ենթավարկի հիմնական գումարը պետք է ձևակերպվի և վերադարձվի դրամով, որը պետք է համապատասխանի վարկի ստացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի հաշվարկային փոխարժեքին, իսկ վարկի սպասարկման տոկոսի փոխհատուցումը հետաձգվում է՝ վճարումը նախատեսելով` սկսած 2009 թվականից:
(5-րդ կետը խմբ. 05.08.04 N 1141-Ն, փոփ. 04.04.08 N 325-Ն)
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում 2000 թվականի հունիսի 21-ին և 2001 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված վարկային պայմանագրերի հատուկ համաձայնագրի դրույթներին համապատասխան`
ա) «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» վարկային ծրագրի շրջանակներում նախագծային և շինարարական աշխատանքներն իրականացվում են` հիմք ընդունելով միջազգային նորմերն ու ստանդարտները, եթե Հայաստանի Հանրապետությունում գործող նմանատիպ ստանդարտների չափանիշներն ավելի մեծ են.
բ) սույն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2004-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում առաջացած ֆինանսական ճեղքվածքը մարվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին` Գերմանիայի Դաշնային Հանրապետության KFW բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորման համամասնության սահմաններում:
Սույն ենթակետի առաջին պարբերությամբ նախատեսված միջոցների օգտագործումից հետո մինչև 2009 թվականը ներառյալ լրացուցիչ ճեղքվածք առաջանալու դեպքում համապատասխան հիմնավորող փաստաթղթերի և հաշվարկների հիման վրա այն մարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի շրջանակներում:
(«բ» ենթակետը լրաց. 05.08.04 N 1141-Ն, փոփ. 04.04.08 N 325-Ն)
7. Առաջարկել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերին`
ա) բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունում տնօրենների խորհրդի կազմավորման հարցը` նրան վերապահելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` տնօրենների խորհրդի բոլոր իրավասությունները` բացառությամբ բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունների.
բ) տնօրենների խորհուրդը կազմավորել հետևյալ կազմով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ), մեկական անդամ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետի, Մեծամորի քաղաքապետի ներկայացմամբ, ինչպես նաև «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը:
8. Սահմանել, որ տնօրենների խորհուրդն իրավասու է անհրաժեշտության դեպքում ընկերության ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում կատարել փոփոխություններ և լրացումներ` հաշվի առնելով «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» վարկային ծրագրի իրականացման արդյունքները, ծրագրի իրականացման ընթացքում ստացվող ջրի կորուստներն ու մատակարարվող ջրի դիմաց հավաքագրման մակարդակը և այլ գործոններ:
(8-րդ կետը փոփ. 05.08.04 N 1141-Ն)
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հունիսի 5-ի «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման 2003-2007 թվականների միջոցառումների ծրագրի և ֆինանսական հոսքերի կանխատեսումների մասին» N 751-Ն որոշման 1-ին կետի «բ» և 2-րդ կետի «ե» ենթակետերը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. մարտի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 12-ի N 218-Ն որոշման
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2004-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ
(հազ. դրամ)
Ցուցանիշների անվանումները 2003թ.
փաստացի 2004 թ.
նախագիծ 2005 թ.
նախագիծ 2006 թ.
նախագիծ 2007 թ.
նախագիծ
1
I ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 51021 127039 209449 305933 381920
1. Ջրամատակարարումից և ջրահեռացումից հավաքագրում 39903 121039 203449 299433 375420
2. Ցանցին տրված ջուր (հազ.խ.մ.) 10053 10579 5919 4411 4683
3. Ջրօգտագործողներին տրված ջուր (հազ.խ.մ.) 1047 1882 2020 2060 2196
4.Մատակարարված ջրի հաշվարկային արժեքը 104 664 231699 338510 396600 436894
5. Կորուստներ (տոկոս) 89,59% 82,21% 65,87% 53,29% 53,10%
6. Ջրամատակարարման սակագին հունվար-հունիս (դրամ) 100 100 130 180 180
Ջրամատակարարման սակագին հուլիս-դեկտեմբեր (դրամ) 100 130 180 180 180
7. Գանձում (տոկոս) 38,12% 52,24% 60,10% 75,50% 85,93%
8. Ջրահեռացում (հազ.խ.մ.) 0 1242 1270 1290 1386
9. Ջրահեռացման սակագին հունվար-հունիս (դրամ) 0 0 20 20 20
Ջրահեռացման սակագին հուլիս-դեկտեմբեր (դրամ) 0 20 20 20 40
10. Այլ եկամուտ 11118 6000 6000 6500 6500
II ԾԱԽՍԵՐ 369048 5221420 2235567 305134 334412
1. Ընդհանուր ընթացիկ ծախսեր 154750 355592 322312 305134 334412
1.1 Ընդամենը ձեռքբերումներ 106105 167851 97356 73111 72966
Քիմիկատներ և վառելանյութ 10366 35206 30546 28200 29310
էլեկտրաէներգիա ընդամենը (հազ.կվտ/ժ) 4671 6396 2991 2002 1985
- էլեկտրաէներգիա-ջրարտադրություն
(հազ. կվտ/ժամ) 5467 2991 2002 1985
- էլեկտրաէներգիա-բակային պոմպեր (հազ.կվտ/ժ) 928 0 0 0
էլեկտրաէներգիայի սակագին (դրամ) 20,38 20,66 22,24 22,32 21,88
էլեկտրաէներգիա-(ԱԱՀ-ով) 95237 132116 66514 44691 43422
- էլեկտրաէներգիա-ջրարտադրություն ԱԱՀ-ով 108208 66514 44691 43422
- էլեկտրաէներգիա-բակային պոմպեր ԱԱՀ-ով 23909 0 0 0
Ռեսուրսավճար (0.05 դրամ/մ.խ.) 502 529 296 221 234
1.2 Շահագործման և տեխնիկական սպասարկման ծախսեր 42063 179740 214951 217019 225446
Աշխատավարձ 19067 115627 132971 139620 146268
Սոց. ապ. վճարներ 3473 19113 21980 22399 24178
Այլ տնտեսական և շահագործման ծախսեր 18900 35000 55000 50000 50000
Չնախատեսված ծախսեր 623 10000 5000 5000 5000
1.3 Հաշվարկված հարկեր 6582 8000 10004 15004 36000
ԱԱՀ 2801 5000 10000 15000 30000
Այլ հարկեր 3781 3000 4,000 4,000 6000
1.4 Տոկոսների մարում* 0 102975 56082 56082 56082
- ԿֆՎ վարկ 0 102975 56082 56082 56082
- Ներքին պարտք 0 0 0 0 0
2. Կապիտալ ներդրումներ 214298 4865828 1913255 0 0
Արտաքին ֆինանսավորում ԿֆՎ վարկից 203207 4531987 1441908 0 0
ՀՀ պետական բյուջեից 11091 333841 471348 0 0
Մասնավոր աղբյուրներից 0 0 0 0
III ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԵԿՇԻՌ -103729• -228553 -112863 799 47508
Հաշվեկշիռ հազ., ԵՎՐՈ -324 -155 1 62
Դրամի փոխարժեք (1 Եվրո-դրամ) 706 727 749 771
* Տոկոսների մարում տողն ընթացիկ հաշվեկշռի հաշվարկներում չի ներառված։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան