Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԻՆԴԵՔՍԻ ՉԱՓԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ՏՈԿՈՍԱՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-05-03-ից մինչև 2009-12-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-12-31Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 մարտի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 11705139

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 մարտի 2005 թ.

ք. Երևան N 51-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԻՆԴԵՔՍԻ ՉԱՓԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ՏՈԿՈՍԱՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և 2003 թ. փետրվարի 20-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. (կետն ուժը կորցրել է 14.01.08 N 05-Ն)

2. Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման համար շինարարական-մոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափ սահմանել մինչև 2%, համաձայն հավելվածի:

3. Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը իրականացվում է իրավաբանական անձանց միջոցով:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունն իրականացնում եմ անձամբ:

Նախարար՝ Ա. Հարությունյան

Հավելված

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2005 թվականի մարտի 23-ի

N 51-Ն հրամանի

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ՏՈԿՈՍԱՉԱՓԸ

Հ/հ Օբյեկտի շինմոնտաժային

աշխատանքների նախահաշվային

արժեքը (մլն դրամ) Օբյեկտի շինմոնտաժային

աշխատանքների նախահաշվային

արժեքից մասհանվող տոկոսաչափը

1 մինչև 50.0 2%

2 50-100 1.8%

3 100-300 1.5%

4 300-500 1.3%

5 500-800 1.2%

6 800-1000 1.1%

7 1000-ից բարձր 1.0%

(հավելվածը խմբ. 27.06.05 N 108-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։