Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԻՎ 63-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

11 մարտի 2008 թ. թիվ 63-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 3 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և քննարկելով Ա/Ձ Աիդա Պետրոսյանի՝ ք. Երևան, Նալբանդյան 25/14 («Բարիք» խանութի տարածքում) հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 3) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2008 թվականի մարտի 10-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Աիդա Պետրոսյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 3 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աիդա Պետրոսյանին (ք. Երևան, Հր. Ներսիսյան 1, բն. 43) հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2008 թ. մարտ

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։