«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 ապրիլի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608132
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
7 ապրիլի 2008 թ.
ք. Երևան N 110-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1. III նույնատիպ թողարկմանը նվիրված «Տիգրան Մեծ» չորս նամականիշը, համաձայն N 1 հավելվածի.
2. Հայկական ավանդական արհեստներ. Փայտամշակմանը նվիրված «Գրակալ, 1272 թ. Անի» նամականիշը, համաձայն N 2 հավելվածի.
3. Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված «միացեք հանուն երեխաների unicef unite for children» նամականիշը, համաձայն N 3 հավելվածի.
4. ԵՎՐՈՊԱ 2008. Նամակներին նվիրված «EUROPA» նամականիշը, համաձայն N 4 հավելվածի.
5. Շիրվանզադեի ծննդյան 150-ամյակին նվիրված «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ 1858-1935» նամականիշը, համաձայն N 5 հավելվածի.
6. XXIX ամառային օլիմպիական խաղերին նվիրված «Beijing 2008» նամականիշը, համաձայն N 6 հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար` Ա. Մանուկյան
Հաստատված է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2008 թ. ապրիլի 7-ի
թիվ 110-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար Վ. Մարության
Հաստատված է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2008 թ. ապրիլի 7-ի
թիվ 110-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար Վ. Մարության
Հաստատված է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2008 թ. ապրիլի 7-ի
թիվ 110-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար Վ. Մարության
Հաստատված է
Հավելված 4
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2008 թ. ապրիլի 7-ի
թիվ 110-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար Վ. Մարության
Հաստատված է
Հավելված 5
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2008 թ. ապրիլի 7-ի
թիվ 110-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար Վ. Մարության
Հաստատված է
Հավելված 6
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2008 թ. ապրիլի 7-ի
թիվ 110-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար Վ. Մարության