ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2008 թվականի N 390-Ն
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2008 թվականի մայիսի 18-ին կայանալիք` Երևան քաղաքի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա և Նորք-Մարաշ թաղային համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2008 թվականի երկրորդ եռամսյակում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 33.249.280 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 17.142.139 դրամ:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Երևան քաղաքի Ավանի, Դավթաշենի, Մալաթիա-Սեբաստիայի և Նորք-Մարաշի ընտրատարածքային ու տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. ապրիլի 29
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 25-ի N 390-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ NN 1, 5 ԵՎ 8 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 955,000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի
(2 ամիս x 150000 դրամ) 300,000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի
(2 ամիս x 110000 դրամ) 220,000
3) հանձնաժողովի քարտուղարի
(2 ամիս x 110000 դրամ) 220,000
4) հանձնաժողովի անդամների
(1 ամիս x 3 անդամ x 55000 դրամ) 165,000
5) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պայմանագրային
հիմունքով աշխատողի աշխատավարձ
(1 մարդ x 25000 դրամ x 2 ամիս) 50,000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 185,250
ընդամենը 1,140,250
3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ծախսեր 3,420,750
(3 x 1140250)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 25-ի N 390-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ N 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 150,000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 50,000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 25,000
3) հանձնաժողովի քարտուղարի 25,000
4) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պայմանագրային
հիմունքով աշխատողի աշխատավարձ
(1 մարդ x 25000 դրամ x 2 ամիս) 50,000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 42,500
ընդամենը
192,500
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 25-ի N 390-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 225,000
այդ թվում՝
1) հանձնաժողովի նախագահի 50,000
2) նախագահի տեղակալի 25,000
3) հանձնաժողովի քարտուղարի 25,000
4) հանձնաժողովի անդամների
(5 անդամ x 25000 դրամ) 125,000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 65,750
3. Տրանսպորտային նյութեր 5,000
4. Կապի ծառայություններ 1,000
5. Գրասենյակային նյութեր և հագուստ 3,000
ընդամենը 299,750
96 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(96 x 299750) 28,776,000
Այլ ծախսեր
(քվեաթերթիկների տպագրություն (166996 ընտրող + 166996 x 0.03) x 5 դրամ) 860,030
Ընդամենը 29,636,030
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 25-ի N 390-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 166996 ընտրող x 3,9 դրամ) 651,284
2. Կապի ծառայություններ
(ընտրողների ծանուցագրեր, 166996 ընտրող x 98,75 դրամ) 16,490,855
Ընդամենը 17,142,139
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան