Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 9-րդ հոդվածում`
1. 1-ին կետի «անվանումները» բառը փոխարինել «անվանակոչումները և անվանափոխումները» բառերով.
2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1 . Հայաստանի Հանրապետության աշխարհագրական oբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմինների ընդունած իրավական ակտերի հիման վրա՝
ա) մարզի, համայնքի, բնակավայրի անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից.
բ) ֆիզիկաաշխարհագրական և ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.
գ) ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` համայնքների ղեկավարների` ավագանիների որոշման, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի` Երևանի խորհրդի (ավագանու ձևավորման դեպքում` ավագանու) որոշման հիման վրա, իսկ հասցեավորումը և համարակալումը համապատասխան համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից:»: