Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-05-15-ից մինչև 2018-04-09։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի 111-րդ հոդվածում`

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի 111-րդ հոդվածում`

1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Uահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված լիազորությունն իրականացնելիս Արդարադատության խորհուրդն ընդունում է եզրակացություններ, իսկ 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս` որոշումներ:».

2. 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումները, ինչպես նաև դատավորին կալանավորելու, նրա լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումները վերջնական են, ուժի մեջ են մտնում Արդարադատության խորհրդի նիստում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն: Այդ որոշումները ենթակա են հրապարակման «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։