Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 100 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ` 50 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ` 50 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 19.11.02 ՀՕ-464-Ն)

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնեմասերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցները և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները (այսուհետ` հիմնական միջոցներ) վերագնահատել սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համակարգմամբ և սահմանված ժամկետներում:

(1-ին հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-464-Ն)

ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնեմասերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցները վերագնահատելիս որպես վերագնահատված արժեք է դիտվում դրանց իրական արժեքը (առանց մաշվածության), որը հիմնական միջոցի փորձաքննության միջոցով որոշված շուկայական արժեքն է:

Եթե հիմնական միջոցի յուրահատուկ բնույթի կամ հազվադեպ վաճառվելու պատճառով չկա ձևավորված շուկայական արժեք, ապա այն գնահատվում է վերականգնման (նորով փոխարինման) արժեքով` հանած կուտակված մաշվածությունը:

Հիմնական միջոցի վերականգնման արժեքը` տվյալ հիմնական միջոցը ձեռք բերելու (կառուցելու) համար անհրաժեշտ դրամական միջոցներն են:

Հիմնական միջոցի կուտակված մաշվածությունը որոշվում է տվյալ հիմնական միջոցի վերականգնման արժեքը բազմապատկելով դրա օգտակար ծառայության ժամկետի (այն ողջ ժամանակահատվածը, որի ընթացքում ակնկալվում է օգտագործել տվյալ հիմնական միջոցը) և մնացորդային ծառայության ժամկետի (վերագնահատման պահից մինչև տվյալ հիմնական միջոցի ծառայության ավարտն ակնկալվող ժամանակահատվածը) տարբերության` օգտակար ծառայության ժամկետի նկատմամբ ունեցած տեսակարար կշռով:

(2-րդ հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-464-Ն)

ՀՈԴՎԱԾ 3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնեմասերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցները վերագնահատել դրանք սահմանված կարգով գույքագրումից հետո:

(3-րդ հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-464-Ն)

ՀՈԴՎԱԾ 4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնեմասերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(4-րդ հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-464-Ն)

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

15 նոյեմբերի 2001 թ.

ՀՕ-245

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։