Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 ապրիլի 2008 թ.

ք. Երևան N 220

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2‑րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 6-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-Սպառող (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 298-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 2-րդ կետով սահմանված` բնակիչների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի (այսուհետ` պայմանագիր) Որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխանեցման պարտականությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության պարտականությունն է, որը պայմանագրերի վերակնքումն իրականացնում է իր համապատասխան ներկայացուցիչների` բնակիչներին այցելության միջոցով, ինչը չի սահմանափակում բնակիչների իրավունքը` իրենց ցանկության դեպքում այցելելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության իրենց սպասարկող ստորաբաժանումներ` պայմանագրերի վերակնքման նպատակով.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից պայմանագրերի վերակնքման համար հիմք են հանդիսանում սպառողների հետ նախկինում կնքված պայմանագրերը, և լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում.

3) էլեկտրամատակարարվող տարածքի սեփականատիրոջ փոփոխության դեպքում սահմանված կարգով կնքվում են նոր պայմանագրեր:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։