Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՄՐՈՒ N 21 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ «ՊՐՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2002 թվականի N 1841-Ա

«ԳՅՈՒՄՐՈՒ N 21 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ «ՊՐՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 08.08.03 N 1050-Ա)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու N 21 միջնակարգ դպրոց» և Գյումրու «Պրոտոն» վարժարան» պետական հիմնարկները վերակազմակերպել՝ միաձուլման ձևով՝ ստեղծելով «Օյումջյան» միջնակարգ դպրոց-վարժարան» պետական հիմնարկ:

(1-ին կետը փոփ. 08.08.03 N 1050-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 282 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

ա) որոշման N 1 հավելվածից հանել «Գյումրու N 21 միջնակարգ դպրոց» և «Պրոտոն» վարժարան» տողերը.

բ) որոշման N 1 հավելվածը լրացնել «Օյումջյան» միջնակարգ դպրոց-վարժարան» տողով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. նոյեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։