ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2008 թվականի N 401-Ա
«ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված N 3175-AM զարգացման վարկային համաձայնագրով իրականացվող «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում «Էներգաինվեստ ԾԻԳ» պետական հիմնարկի և Սիեմենս ԱԳ (SIEMENS AG) ընկերության միջև կնքված պայմանագրով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետություն, Երևան-375114, Զորավար Անդրանիկի 1, ՀՎՀՀ` 01522459) անվանմամբ` «Անվճար» նշմամբ` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ նախատեսված հարկային և մաքսային արտոնությունները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. մայիսի 4
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 25-ի N 401-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Հաշիվ-ապրանքագիրը
համարը ամսաթիվը ապրանքների համառոտ նկարագրությունը քանակը (հատ) ընդհանուր արժեքը (եվրո)
1. 7SA5225-6DB30-4FP4/FF, սերիական համարը` BF0710065318 31.10.2007 թ. հոսանքային դիստանցիոն պաշտպանության ամբողջական բլոկ 1 5982,5
2. 7PA2742-0AA00-0, առանց սերիական համարի 31.10.2007 թ. արագագործ ռելե` 4 փոխանջատող կոնտակտով 1 51,93
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան